ՈՐՏԵ՞Ղ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 30-ԱՄՅԱ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ԲԱՔՎԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ
Մինչ Բաքուն ձգտում է տարբեր ուղղություններով կապիտալացնել Լեռնային Ղարաբաղում պատերազմի արդյունքները, այդ թվում՝ միջազգային դատարաններ և արբիտրաժներ դիմելու համար բազմամիլիարդանոց հայցեր պատրաստելով բաց թողած օգուտների վերաբերյալ, Երևանը՝ ի դեմս գործող իշխանությունների, անատամ ինչ-որ բան է կմկմում խաղաղ հեռանկարների մասին։ Մինչդեռ վաղուց ժամանակն է, որ բաց թողած, ընդ որում բավական մեծ շահի մասին հարց բարձրացնենք մենք։
Արցախում պատերազմի սկսվելուց 4 օր առաջ, այն է՝ 2020 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը «Համագործակցություն՝ ուղղված Վիեննայի գործողությունների ծրագրի և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացման նպատակների արագ իրականացմանը» թեմայով նախարարական առցանց հանդիպման ժամանակ հայտարարեց, որ երեք տասնամյակ շարունակ Թուրքիան փակ է պահում Հայաստանի ցամաքային սահմանը՝ մերժելով դեպի ծով ելք ունենալու երկրի իրավունքը: «Այս միջնադարյան շրջափակումը չի կարող արդարացվել ո՛չ բանականության և ո՛չ էլ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ այն ուղղակիորեն ոտնահարում է ոչ միայն համապատասխան միջազգային կոնվենցիան, սովորութային իրավունքը, այլև միջազգային համաձայնագրերը, - նշեց Մնացականյանը՝ հավելելով,- նոր տիպի կորոնավիրուսային համավարակի պայմաններում դեպի ծով ելք չունեցող երկրների առջև ծառացել են նոր մարտահրավերներ»։
Պետք է ասել, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման 30 տարիների ընթացքում, ինչին քիչ ավելի ուշ միացավ նաև Թուրքիան, սա, ցավոք, բարձր մակարդակի հարթակում հայ պաշտոնյաների համար հազվադեպ հայտարարություն էր երկրի ապօրինի շրջափակման վերաբերյալ, թեև ակնհայտ է, որ այդ շրջափակման ճեղքումը Հայաստանին հնարավորություն կտար միանալ խոշոր տնտեսական նախագծերին, ինչի արդյունքում մեր երկիրը լուրջ դրական ազդակներ կստանար զարգացման համար, ոտք կդներ բարգավաճման ուղի։
Ասենք ավելին։ Տնտեսական մեկուսացումը, որի մեջ Հայաստանին ընկղմեցին թշնակաման երկու հարևանները, կանխորոշեց մեր երկրի հարկադիր ապաարդյունաբերականացումը, ինչի արդյունքում ստեղծված ծանր պայմաններում չհաջողվեց պահպանել բազմաթիվ արդյունաբերական արտադրություններ, և տասնամյակներ շարունակ ամբողջ բնագավառներ խղճուկ գոյություն էին քարշ տալիս։ Օրինակ, արտաքին շուկաներ դուրս գալու տրանսպորտային-լոգիստիկ թանկության պատճառով ոչ մետաղական օգտակար հանածոների ընդարձակ ոլորտի (պեռլիտ, դիատոմիտ, շինարարական քարեր և այլն) գրեթե ողջ արտադրանքը միջազգային շուկայում դուրս մնաց արտասահմանյան համանման արտադրանքի հետ գնային մրցակցությունից։
Այսպես, ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի տվյալներով («Հետխորհրդային երկրների սոցիալ-տնտեսական զարգացումը. 20 տարվա արդյունքներ», 2012 թ.), Հայաստանի արդյունաբերության մեջ զբաղված մարդկանց թվաքանակը նվազել է 2,5 անգամ (458 հազարից՝ 180 հազարի), ինչն իր հերթին ազդել է էլեկտրաէներգիայի և բնական գազի արտադրության ու սպառման կրճատման վրա: Համապատասխանաբար՝ 1,5 անգամ (389 հազար մարդուց՝ 567 հազարի) ավելացել է զբաղվածությունը գյուղատնտեսության մեջ, ուր ճարահատյալ հոսել է անգործ մնացած աշխատուժի ահռելի զանգված, ստիպված լինելով գոյություն պահպանել մանրապրանքային, հաճախ պարզապես բնամթերային (շուկայական իրացման ուղղվածություն չունեցող արտադրություն անձնական կարիքների համար) ագրարային արտադրությամբ։
Այսօր Հայաստանի իշխանությունները հանրությանը հանդիսավորությամբ հրամցնում են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ապագան, ընդ որում տպավորություն է ստեղծվում, թե դա իշխանությունների խոշոր նվաճումն է, Ադրբեջանի և Թուրքիայի արած ինչ-որ լավություն՝ Հայաստանի կողմից ապաշնորհ կերպով տանուլ տրված պատերազմի խորապատկերին։ Ընդ որում իսպառ անտեսվում է այն փաստը, որ խոսքը միջազգային իրավունքի շրջանակներում արգելված և պատժելի գործողությունների մասին է։ Շրջափակման մասին, ինչը կտրականապես արգելված է սահմանել որևէ երկրի նկատմամբ՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների, և ինչը դիտարկվում է որպես «ագրեսիայի ակտ՝ պատերազմ հայտարարելուց անկախ»: Ընդհանուր առմամբ, շրջափակումը միջազգային իրավունքում բնորոշվում է որպես «քաղաքական, տնտեսական կամ ռազմական բնույթի միջոցառումների համակարգ, ուղղված շրջափակվող օբյեկտի արտաքին կապերի խաթարմանը՝ որոշակի պահանջների կատարման հարկադրելու նպատակով»: Ինչն, ըստ էության, լիովին առկա է հայկական երկու պետությունների նկատմամբ։
Սակայն անցած 30 տարիների ընթացքում (Թուրքիայի դեպքում՝ 28) և նույնիսկ այսօր քչերն են խոսում Բաքվին և Անկարային պատասխանատվության ենթարկելու մասին՝ Հայաստանի ոչ լեգիտիմ երկարատև շրջափակման համար։ Եվ նրանում, որ շրջափակման հարցը մինչ օրս իսպառ բացառված է եղել տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգից և Մինսկի գործընթացից, մեղավոր է նախևառաջ հենց Հայաստանը։ Բայց այսօր, երբ Ադրբեջանը մանրակրկիտ հաշվարկում է Լեռնային Ղարաբաղի «անվտանգության գոտու» 7 շրջաններում ակտիվների չօգտագործման հետևանքով իր կրած վնասները՝ պատրաստվելով այդ կապակցությամբ դիմել միջազգային ատյաններին՝ փոխհատուցման միանգամայն կոնկրետ գումարներ ներկայացնելով, Հայաստանի իշխանությունները նույնքան մարակրկիտ պետք է հաշվարկեն և միջազգային դատարաններ ներկայացնեն շրջափակման պատճառով մեր կրած վնասն ու բաց թողած օգուտը։ Եվ դեռ հայտնի չէ, թե փոխհատուցման ում հայցն ավելի ծանրակշիռ կլինի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 09:15
Армения не Франция, не Япония и даже не Греция, чтобы так небрежно обращаться с государственным долгом. Если указанные страны могут допустить и 100-, и 200-процентное соотношение госдолга к ВВП, имея, если что, колоссальное национальное богатство для погашения долгов, то у Армении в этом плане возможности крайне скудные. Поэтому когда министр финансов Ваге Ованнисян заявил в середине июня т.г. о том, что у Армении нет серьезных проблем с государственным долгом, поверили ему немногие…
-
2025-07-30 09:10
Министр экономики выдал в Африке регресс по продовольствию за прогресс Министр экономики Армении Геворг Папоян добрался до Эфиопии, где на заседании саммита ООН по оценке продовольственных систем продолжает плести небылицы о том, как правительство Армении героически преодолевает вызовы продовольственной безопасности страны. «Аграрная политика нашей страны направлена на укрепление продовольственной безопасности и самообеспеченности», - заявил он в своем выступлении, добавив, что несмотря на существующие вызовы Армения добилась значительного прогресса в повышении продовольственной безопасности благодаря реализации целевых государственных инициатив и развитию международного сотрудничества…
-
2025-07-29 09:34
«Будущее наступило» или похоронка поступила Будущее для Пашиняна, по его же словам, уже наступило, так что он с легким сердцем отправился до 15-го августа в очередной отпуск. Но перед этим успел обрадовать население республики «новым историческим рекордом» в плане создания зарегистрированных рабочих мест в количестве 796 тысяч 473. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», - написал он на своей странице в Facebook. Но взаимна ли эта любовь, и с чего ей быть взаимной?..
-
2025-07-28 09:59
Только при бездарных властях возможно банкротство цемзавода на фоне строительного бума Странный репортаж прошел на днях по 1-му каналу ОТА. Обычно по нему показывают бодрые сюжеты с движущимся производственным конвейером, вращающимися барабанами, грохочущими станками и хлопочущими рядом работниками. Такое ощущение, что являешься непосредственным свидетелем возрождения промышленной индустрии Армении, хотя статистика показывает ровно обратное. Правда, внимательный зритель заметит, что тексты за кадром каждый раз меняются, а вот «картинка» все та же – одинаковые кадры с 2-3-х тех же самых предприятий. Больше работающих конвейеров в стране, по-видимому, не осталось. Но тот репортаж отличался…