Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում վտանգված է 2 հազար հուշարձան
Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում մոտ 2000 հուշարձան վտանգի տակ է հայտնվել: Այս մասին ապրիլի 27-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղարաբաղի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Կարախանյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա հավելեց, որ վտանգված է 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 523 խաչքար, 4 մատուռ, 127 դպրոցական գրադարան, 10 պետական և 2 մասնավոր թանգարան:
Նրա խոսքով՝ թշնամուն է անցել նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարան-արգելոցը, գորգերի թանգարանից ավելի քան 800 նմուշ: Բացի այդ, Բաքուն հետապնդումներ է սկսել հնագիտական պեղումների մասնակիցների նկատմամբ: «Այս տարածքներում Ադրբեջանը հայկական մշակույթի հուշարձանների կեղծման և ոչնչացման ինստիտուցիոնալ քաղաքականություն էվարում: Նման գործողությունները կանխելու համար մենք աշխատում ենք Ռուսաստանի խաղաղապահների, ԱԳՆ-ի և միջազգային հանրության հետ, բայց այս ուղղությամբ դեռ շոշափելի արդյունքներ չկան: 2020 թվականի դեկտեմբերի 21-ին նախատեսվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցը Ղարաբաղ, սակայն Ադրբեջանը կանխեց դա», - ընդգծեց Կարախանյանը:
Նախարարը պարզաբանեց, որ Բաքուն մշակութային ցեղասպանություն է իրականացնում՝ նշելով դրա դեմ ակտիվ, գրագետ տեղեկատվական քաղաքականություն վարելու կարևորությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 18:05
Сопротивление в ответ на атаку Никола Пашиняна на Армянскую церковь в конечном итоге должен возглавить Первопрестольный Святой Эчмиадзин. Такое мнение выразил в беседе с корреспондентом Panorama.am политолог Армен Минасян, комментируя планируемые властями Армении действия против резиденции Католикоса всех армян.
-
2025-07-21 18:03
«За проектом так называемого "Зангезурского коридора" полностью стоит турецко-азербайджанский тандем, а другие международные субъекты поддерживают его, исходя из собственных интересов», – заявил журналистам представитель Верховного органа АРФ «Дашнакцутюн» Армении, депутат Национального Собрания от фракции «Армения» Ишхан Сагателян.
-
2025-07-21 18:02
Католикос всех армян Гарегин II уже при жизни был назван народом Строителем — подобно патриархам Нерсесу III Строителю (641–661 гг.) и Вазгену I Строителю (1955–1994 гг.). Об этом заявил предстоятель Масиацотнской епархии епископ Геворг Сароян.
-
2025-07-21 18:01
Армения и Грузия подписали в понедельник Соглашение о реадмиссии, которое позволит более эффективно управлять миграционными потоками, сообщает пресс-служба МВД РА.