Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն կալանավորեցին
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը որոշում է կայացրել, որով բավարարել է քննիչի միջնորդությունը, և Հայկ Հեքիմյանը 2 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:
«Նշեմ, որ Հայկի ձերբակալումը 2021թ. ապրիլի 24-ին ճանաչվել էր ոչ իրավաչափ, և վերջինս այդ ժամանակահատվածից սկսած գտնվում էր ազատության մեջ»,- գրել է փաստաբանը։
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում փաստաբան Գալստյանը նշեց, որ դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած հանցանքի կատարման և որպես կալանավորման հիմք նշել է քննիչի կողմից բերված 3 հիմքերից միայն մեկը` խոչընդոտելու հիմքը։
«Իմ համոզմամբ` նշված ակտն ապօրինի է, հնարավորինս արագ բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան։ Լիահույս եմ` դատարանը կկայացնի օբյեկտից որոշում, կկայացվի նոր ակտ, անձը կազատվի»,–ասաց պաշտպանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Նշենք, որ Հայկ Հեքիմյանը ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդին է: Ապրիլի 22-ին Դատախազության դիմաց ակցիայի ժամանակ հրմշտոց էր տեղի ունեցել, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցներից մեկը հարվածել էր Հայկ Հեքիմյանին, վնասել նրա աչքը և քիթը։ Ապա Հեքիմյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.