Ռոբերտ Քոչարյան․ Սա պլանավորած պարտություն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք այս պատերազմն այսպես չպետք է պարտվեինք, ընդհանրապես, մենք այս պատերազմը չպետք է պարտվեինք: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Պատերազմի 3-4-րդ օրը ես արդեն տեսնում էի, որ մենք լրջագույն պրոբլեմ ունենք։ Պետությունը լիարժեք իր վրա չվերցրեց այդ պատերազմի կառավարումը։ Սա է ամենից մեծ պրոբլեմը։ Ոչ մի բանակ չի կարող մեկ շաբաթից ավել պատերազմել։ Սովորաբար նման պատերազմների դեպքում բանակը, ըստ հաշվարկների, դիմանում է 5-7 օր։ Այդ ընթացքում սկսում է բանակի համալրումը։ Ամենից մեծ պրոբլեմը հենց դա եղավ, որ առաջին մեծ հարվածը բանակն իր վրա ընդունեց, բայց շարունակելու համար պետք է ուրիշ պրոցեսներ կատարվեին՝ պետության աշխատանք, թիկունքի աշխատանք, բանակի համալրում, ընդհանուր մոբիլիզացիա, մոբ ռեսուրսի ճիշտ կառավարումը... Սա ուղղակի չեղավ»,-ասաց նա՝ հավելելով, որ հենց դա է պատճառը, որ առաջին 4-5 օրերի ընթացքում մեր վիճակն այնքան էլ վատ չէր։
«Թշնամին հարավում մոտ 3-4 կմ 14 կմ կտրվածքով էր ֆրոնտը ճեղքել, և հյուսիսում մոտ 5 կմ կտորի վրա թշնամին առաջացել էր։ Դրանից հետո արդեն պետությունն իր ողջ ուժով պետք է մտներ խաղի մեջ, չմտավ, այդտեղից սկսվեց արագությամբ հետ նահանջը։ Այս ամոբողջ գործընթացից եմ հիասթափված և չունեմ շատ հարցերի պատասխաններ, թե ինչու այսպես եղավ: Կարծում եմ, որ դրանց պատասխանները մենք ստանալու ենք հունսիսի 21-ից հետո»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահն ասել է, պետք է հասկանալ, թե ԶՈւ ԳՇ գեներալիտետի հայտարարության տակ էլ ինչ կա, քանի որ այն կարդալիս հասկացել է, որ բոլորը լիքը ասելիք ունեն։
«Իմ տպավորությունն այն է, որ սա պլանավորած պարտություն էր։ Պետք է հասկանանք, թե ինչն էր մոտիվացիան, ով էր պլանավորողն ու ով էր այդ պլանավորած պարտությունն իրականացնողը»,-նշեց Քոչարյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.