Последние новости

Կարգելվի ԵՄ 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Եվրախորհրդարանի ղեկավարի մուտքը Ռուսաստան

Ռուսաստանը Persona non grata է հայտարարել Եվրամիության 8 բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ Եվրախորհրդարանի ղեկավարին և Բեռլինի գլխավոր դատախազին այսուհետ նրանց մուտքը երկիր կարգելվի։

Արտգործնախարարությունը պարզաբանել է՝ սա Մոսկվայի պատասխանն է Եվրամիության՝ շաբաթներ առաջ կայացրած նույնաբովանդակ որոշման, որով արգելվել էր ՌԴ-ի 6 քաղաքացիների մուտքը Եվրոպա։

«Բրյուսելը անտեսում է հարաբերությունները երկխոսությամբ կարգավորելու՝ Մոսկվայի բոլոր առաջարկները», -հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարվան, պնդելով, թե Եվրամիությունը գնում է դրան՝ Միացյալ նահանգների թողտվությամբ ու հրահրմամբ։

Եվրամիությունը Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ էր սահմանել մարտին՝ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար, տեղեկացնում է Azatutyun.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ