Դատախազ․ Դատարանը կիրառել է Սահմանադրությանը հակասող նորմ, պետք է դիմի ՍԴ
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, այս մասին լրագրողներին ասաց Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
«Կիրառելի նորմը Սահմանադրությանը չի համապատասխանում, ու դատարանը պետք է դիմի Սահմանադրական դատարան, մենք արձանագրել ենք, որ դատարանը կիրառել է Սահմանադրությանը հակասող նորմ, հակափաստարկներ ենք ներկայացրել», - ասաց Բաղդասարյանը։
Նա նշեց, որ ՍԴ որոշումը դատարանի համար առաջացնում է պարտավորություն քրեական հետապնդումը դադարեցնելու, բայց հենց այդ պարտավորությունը առաջացնող նորմերի սահմանադրականության հետ կապված էլ խնդիր են տեսել, դրա համար միջնորդել են, որ դիմի Սահմանադրական դատարան։
Դատախազն ընդգծեց՝ իր գործողությունները որևէ մեկով թելադրված չէ։
«Գլխավոր դատախազի կողմից ՍԴ ներկայացված դիմումն ու դատարանում հնչեցված մտքերը դատախազության մտքերն են, որևէ մեկը չի կարող որևէ միջամտություն ցույց տալ, իրավական բավականին լուրջ հարց կա», - ասաց Բաղդասարյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով։
Ըստ մեղադրող կողմի՝ դատարանը չի անդրադարձել, թե քրեական դատավարության ո՞ր նորմերին հղում կատարելով դադարեցրեց քրեական հետապնդումը Քոչարյանի և մյուսների նկատմամբ:
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք էր առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).