ՀԱԵ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով է արձանագրում, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսական գործողությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Հայտարարության մեջ նաև ասվում է. «Այսօր, հարաբերական խաղաղության պայմաններում, շարունակվում են թիրախավորվել հայոց սրբավայրերը՝ նպատակ հետապնդելով վերացնել Արցախի պատմական մեր հողի վրա հայկական ինքնության հետքերն ու վկայությունները։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում արդեն իսկ ոչնչացվել են սրբավայրեր, պղծվել վանքեր ու եկեղեցիներ և վերացվել դրանց պատմական պատկանելիությունը հավաստող արձանագրություններ, անարգվել խաչքարեր և նախնյաց շիրիմներ։
Պատմության խեղաթյուրման և կեղծման ճանապարհով փորձեր են կատարվում յուրացնել այդ տարածքներում առկա շուրջ 150 հայկական սրբատեղիները և աշխարհին ներկայացնել իբրև ուդիների կրոնական ժառանգություն։ Օրեր առաջ հայտնի դարձավ նաև վերանորոգության պատճառաբանությամբ Արցախի թեմի առաջնորդանիստի՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի հոգևոր խորհրդանիշները վերացնելու և գմբեթի վեղարը վայր բերելու փաստը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը, ինչն անսքող արտահայտություն է հայատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի։
Հակառակ հնչող հայտարարությունների և արդարացումների, որդեգրված այս քաղաքականությունը չի կարող որևէ կերպ նպաստել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության վերահաստատմանը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի այս խնդիրները բարձրաձայնել միջազգային հանրության և պատկան կառույցների առջև՝ կասեցնելու հայ ժողովրդի իրավունքները ոտնահարող այս երևույթները, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 11:44
Российский политолог Василий Колташов прокомментировал Alpha News заявление представителя МИД РФ Марии Захаровой о том, что Минская группа ОБСЕ, занимающаяся решением карабахской проблемы, утратила свою актуальность.
-
2025-04-23 11:35
С началом боевых действий на территории Украины и санкций в отношении России экономика Армении пережила беспрецедентный всплеск активности: резкий рост импорта, экспорта и внутренних инвестиций, поддержанных притоком капитала и людей в основном из России. Однако спустя три года, в условиях условной стабилизации, страна сталкивается с глубокими структурными проблемами. В интервью VERELQ экономический обозреватель, генеральный директор агентства "Арминфо" Эммануил Мкртчян анализирует причины спада внешней торговли, снижение внутреннего спроса, ситуацию на ипотечном рынке и парадоксально устойчивый рост банковского сектора.
-
2025-04-23 11:27
Группа ученых из США утверждает, что они открыли совершенно новый цвет, которого никогда раньше не видел человек.
-
2025-04-23 11:22
Продление срока подачи декларации о доходах до 1 ноября не приведет к росту числа заявок, а угрозы о штрафах в случае незаполнения деклараций вряд ли будут применены. Такое мнение в беседе со Sputnik Армения высказал руководитель инициативы "Армения – это я", экономист Наири Саркисян.