Последние новости

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՏԽՐԱՀՌՉԱԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԷՐ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԵԿ ՆՊԱՏԱԿ՝ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆԵԼ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Դեռ 2019թ-ի մայսիս 20-ին դատարանները շրջափակելու տխրահռչակ օպերացիայի շրջանակներում կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ կապիտուլյանտը «Արցախում դավադիր պատերազմ հրահրող ուժերի» մասին ցնդաբանությանը զուգահեռ մեծ պաթոսով հայտարարեց բառացիորեն հետևյալը «Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»։

«Մեզ բոլորիս հուզող հարցերի» նկատմամբ հետաքրքրությունը վստահաբար չէր կարող սահմանափակվել միայն օրենսդիրում ցեցոտած ուսապարկերի շրջանակով։ Բոլորս էլ շահագրգիռ էինք, որպեսզի հերթով պայթեցվեին ապրիլյան պատերազմի վերաբերյալ իշխանական քարոզչության կողմից 2016թ-ից ի վեր փչված բոլոր փուչիկները, թեև վստահ էինք, որ հանձնաժողովի ստեղծումը զուտ քաղաքական շահերի հարց էր, և իրական նպատակը ապրիլյանի թեմայով հերթական շահարկումներ հրահրելն էր և Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի ուղղությամբ քարոզչական սուր ճոճելն էր։

Ամբողջ 2 տարի քոչարյանանդոներն ու մյուս ուսապարկերը մեզ հավաստիացնում էին, թե իրենք արժեքավոր աշխատանք են կատարում և խոստանում էին կարևոր բացահայտումներ, չնայած այդ ընթացքում իրենց իսկ կողմից հերքվեցին նախկինում տարածված բազմաթիվ միֆեր՝ բահերով կռվող զինվորների, սննդի, վառելիքի պակասի, ԳՇ պետի՝ բիլիարդ խաղալու և այլնի մասին։

Այդ հանձնաժողովը այդպես էլ չքննեց ամենակարևոր հարցը՝ կապիտուլյանտի հայտարարությունը, թե իբր ապրիլյան պատերազմը ռուսներն են հրահրել։

Տխրահռչակ հանձնաժողովը հետապնդում էր բացառապես մեկ նպատակ՝ կասկածի տակ դնել ապրիլյան հաղթանակը, կոտրել հայ զինվորի սրտում հաղթողի հոգեբանությունը և 2016թ-ին մեր զինվորների արյամբ կերտած հաղթանակը դարձնել քաղաքական շահարկումների առարկա։

Պատահական չէ, որ այդ հանձնաժողովը ստեղծվելուց 2 տարի անց այդպես էլ չհրապարակեց զեկույցը, իսկ քոչարյանանդրանիկը այսօր ստիպված էր դա արդարացնել գաղտնիության հանգամանքով, որքան էլ տարօրինակ է 3 տարում 5 ԱԱԾ պետ փոխած ու հնարավոր ու անհնար բոլոր գաղտնիքները հրապարակող իշխանության կողմից առհասարակ գաղտնիության մասին խոսելը։

Հայտնի ուսապարկը իր այսօրվա ճեպազրույցում ապրիլյան հաղթանակը 2 անգամ անվանեց պարտություն՝ նման կերպ փորձելով կոծկել 44-օրյա պատերազմում իրենց իշխանության խայտառակ իրական պարտությունն ու կապիտուլյացիան։

Երբ թուրքի ոտքերի տակ քարշ եկող սույն տեսակը փորձում է վարկաբեկել հաղթանակ կերտած և այդ հաղթանակը 2016թ-ի ապրիլին պատվով պաշտպանած հերոսներին, դա առնվազն հերթական սրտխառնոցն է առաջացնում։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРДШИНБАНК ПРИЗНАН ЛУЧШИМ БАНКОМ АРМЕНИИ СРАЗУ В ЧЕТЫРЕХ НОМИНАЦИЯХ ПО ВЕРСИИ GLOBAL BANKING & FINANCE REVIEW
    2025-04-17 16:27

    Британский журнал Global Banking & Finance Review назвал Ардшинбанк лучшим в Армении по итогам 2025 года сразу в четырех категориях: «Лучший корпоративный банк» «Лучший банк в сфере корпоративной и социальной ответственности (КСО)» «Лучший прайвит банк» «Лучший розничный банк»

  • КНИГА 100-ЛЕТНЕГО АРМЯНСКОГО ВЕТЕРАНА
    2025-04-17 09:10

    По инициативе и при непосредственном участии Юрия Навояна, председателя организации ДИАЛОГ, в одноименной книжной серии в Москве издан сборник стихов 100-летнего ветерана Великой Отечественной войны Лачина СТЕПАНЯНА «Моё время, моя Победа».

  • Мигран АКОПЯН: ДЛЯ НАЧАЛА НУЖНО СДЕЛАТЬ ОДНУ ВЕЩЬ – НЕ БЫТЬ МАНКУРТОМ
    2025-04-16 09:58

    В Армении действует удерживаемая внешними штыками негосударственная система, своим участием в которой оппозиция легитимировала антиармянский и пожирающий армян режим, написал на своей странице в ФБ экс-депутат НС РА, кандидат исторических наук Мигран Акопян. Он убежден, что это - очевидная для всех реальность, которую надо учитывать также, как когда-то предки армян считались с реальностью оккупационной власти Кара-Коюнлу или Кызылбашей, а для начала нужно сделать одну вещь: не быть манкуртом. Публикацию полностью приводим ниже.

  • РАЗРАБОТКИ ГРИГОРЯНА - ОТ ТЕОРИИ К ПРАКТИКЕ
    2025-04-16 09:35

    Круглые года оказались главными в судьбе Самвела Григоряна, крупного ученого, члена-корреспондента АН СССР (1987) и академика РАН (2000). Родился он в марте 1930-го в с. Гиши (Мартунинский район НКАО), скончался в апреле 2015 г. в Москве. За 85 лет жизни доктор физико-математических наук исследовал различные направления в науке и оставил множество ценных работ по аэродинамике, механике сплошных сред, грунтам и горным породам, сейсмологии, материаловедении и др.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ