Սյունիքի դեպքերով դատարանների տված գնահատականների մեծամասնության հետ համաձայն չենք
Սյունիքի դեպքերով դատարանների տված գնահատականների ճնշող մեծամասնության հետ մենք համաձայն չենք, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ընդգծելով, որ հիմա դրանք վիճարկում են վերադաս դատարաններում:
Հարցին, թե Սյունիքի դեպքերով պայմանավորված՝ վարչապետի պաշտոնակատարը դժգո՞հ է իրենից և քննարկվո՞ւմ է նրա հնարավոր պաշտոնանկությունը, Դավթյանը նշեց, որ իրեն հայտնի չէ այդպիսի բան:
«Ինձ այդպիսի բաները չեն հետաքրքրում», - ասաց նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ մարզի մի քանի համայնքների բնակիչներ ակցիաներ էին կազմակերպել՝ հայհոյանքներով ու «Նիկոլ, թուրք», «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով վարչապետից պահանջել հեռանալ Սյունիքից:
Դեպքով պայմանավորված՝ մի խումբ քաղաքացիներ էին բերման ենթարկվել, այդ թվում՝ համայնքների ղեկավարներ: Նրանք հետո ազատ են արձակվել, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.