Последние новости

ԳՈՂԱՑՎԱԾ «ԵՌԱՏՈՆ»

1992 թ. մայիսի 9-ից մինչև 2020 թ. նոյեմբերի 5

1992 թվականից ի վեր մայիսի 8-9-ին Հայաստանում և Արցախում նշում էինք Շուշիի ազատագրման տարեդարձը: «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ մայիսի 9-ին մեր երկրում նշվում է Հաղթանակի և խաղաղության տոնը։ Օրենքը մնաց, իսկ տոնը գողացան. ժողովուրդն այդ օրը նշում էր որպես «Եռատոն»։

Հայ ժողովուրդն իր լուման է ներդրել Հայրենական մեծ պատերազմում, ֆաշիզմի դեմ պայքարում։ 600 հազար հայ է մասնակցել մարտական գործողություններին, ձևավորվել է ազգային 6 դիվիզիա, 103 հայեր արժանացել են Խորհրդային Միության Հերոսի կոչման, 23-ը՝ դարձել Փառքի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետ, 70 հազարը՝ պարգևատրվել շքանշաններով ու մեդալներով: Բարձրագույն հրամանատարական կազմում եղել են 60-ից ավելի հայ մարշալներ, ծովակալներ ու գեներալներ։ Բոլորին հայտնի են Բաղրամյանի, Իսակովի, Խուդյակովի (Խանփերյանցի), Բաբաջանյանի և այլոց անունները։

1992 թվականի մայիսի 9-ին ազատագրվեց Շուշի բերդաքաղաքը, հենց այդ գործողությունը բեկումնային դարձավ Արցախյան առաջին ազատամարտում, այն ցույց տվեց, որ ռազմական առավելությունը կարելի է պահպանել միայն կանոնավոր բանակի ստեղծման միջոցով։ Շուշիի ազատագրումից և Լաչինի միջանցքի բացումից հետո հանձնվեց Շահումյանը և Մարտակերտի շրջանի մեծ մասը, համառ արյունահեղ մարտեր էին ընթանում։ Կանոնավոր բանակը ստեղծվում էր բառացիորեն հընթացս։ Նրա ստեղծման փուլերը նկարագրված են բազմաթիվ հուշագրություններում։ Հենց այդ պատճառով Մայիսի 9-ը ՝ Շուշիի ազատագրման գործողության ավարտի օրը, Հայաստանում և Արցախում նշում էինք որպես «Եռատոն». Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օր, Շուշիի ազատագրման օր և ազգային բանակի կառուցման մեկնարկի տոն։

Երկիրը հաշված տարիների ընթացքում անցավ կամավորական ջոկատներից մինչև կանոնավոր բանակ տանող ուղին։ Այն ժամանակ ոչ ոք մղձավանջային երազում անգամ չէր կարող տեսնել, որ Հայաստանում և Արցախում կհայտնվի իշխանություն, որը պատերազմի ժամանակ կփոխարինի կանոնավոր բանակը կամավորական ջոկատներով, այսինքն մի քանի քայլ հետ կգնա, դեպի անցած դար։

Հայտնի է, որ իշխանությունը ժողովրդից թաքցրել է ճշմարտությունը պատերազմի բոլոր 44 օրերին։ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ Արթուր Վանեցյանն առաջինը հայտնեց, որ 2020 թվականի նոյեմբերի 5-ին Շուշին արդեն հայկական չէր: ԱԱԾ մեկ այլ նախկին ղեկավար՝ Արգիշտի Քյարամյանը, մարտական գործողությունների թեժ պահին հայտնվեց Շուշիի շտաբում։ Քաղաքը հանձնելուց 2 ամիս անց նա գնաց Հանրային հեռուստաընկերություն և Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում պատմեց իր «հուշերն» այն մասին, թե ինչպես է Շուշիում հանդիպել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և Վանեցյանին։ Քյարամյանը ոչ ուղղակիորեն, այլ ակնարկներով հասկացնել էր տալիս, թե ոմանք լքել են մարտական դիրքերը

Այդ պատմությունը «Գոլոս»-ի ընթերցողներին հայտնի է ամենայն մանրամասնությամբ, ուստի այսօր կսահմանափակվեմ հիշեցումով, որ Փաշինյանը որոշել է ճաղերի հետևում փակել Վանեցյանին մարտական դիրքերը լքելու մեղադրանքով։ «Գոլոս»-ը հրապարակել է գնդապետ Աշոտ Բադալյանի պատմածը, որն ականատես է եղել այդ իրադարձություններին, և դասալքության փաստը նա չի հաստատում։ Այսօր Վանեցյանի կուսակցությունն ընտրությունների է գնում ՀՀԿ-ի հետ դաշինքով, դրա համար էլ Փաշինյանը փորձում է բանտում փակել գեներալին՝ մարտական դիրքերը լքելու մեղադրանքով։ Մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան, բայց Փաշինյանին հարկավոր է ինչ-որ մեկի վրա բարդել այն մեղքը, որ Շուշին հանձնվել է ադրբեջանցիներին, և միաժամանակ թուլացնել մրցակիցների դիրքերը նախընտրական պայքարում։

Իշխանությունը շահագրգռված չէ, որ ճշմարտությունը ջրի երես ելնի

Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան նշանավորվել է բազմաթիվ խայտառակ դրվագներով։ Մարտական գործողությունների 3-րդ օրը «գերագույն գլխավոր հրամանատարի» հրամանով դադարեցվել է համալրումն առաջնագծում, 4-րդ օրը Գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ, գեներալ Օնիկ Գասպարյանը Անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Զեկույցն անտեսվել է։

Հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վ.Պուտինը Փաշինյանին առաջարկել է դադարեցնել մարտական գործողությունները, ինչը ենթադրում էր, որ Շուշին կմնա հայկական զինված ուժերի վերահսկողության տակ:

Փաշինյանը մերժումով Է պատասխանել՝ պատրվակ բռնելով փախստականների վերադարձի վերաբերյալ Ալիևի պայմանը։ Բնականաբար, ադրբեջանցի փախստականները չէին վերադառնա հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող քաղաք, բայց Փաշինյանը հրաժարվեց, ինչով սաստիկ զարմացրել էր Պուտինին։ Ռուսաստանի նախագահը նույնիսկ չփորձեց թաքցնել իր զարմանքը Շուշիից Փաշինյանի հրաժարվելու առնչությամբ։

Ավելի ուշ կապիտուլյանտը ստեց ժողովրդին, թե իբր՝ Շուշիի ճակատագիրը կանխորոշված էր Մինսկի խմբի ձևաչափով տեղի ունեցած բանակցություններով, այդ սուտն անմիջապես հերքեց Հայաստանի ԱԳՆ։ Ավելի ուշ այդ հայտարարությունը հերքեց նաև Մինսկի խմբի համանախագահ Պոպովը։ Նա հայտարարեց, որ վերջին 10 տարիների ընթացքում «Շուշի» անվանումը բանակցությունների ընթացքում չի հիշատակվել ոչ մի անգամ։ Համանման հայտարարություններով հանդես եկան նրանք, ովքեր անմիջական առնչություն են ունեցել բանակցային գործընթացին. նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀԿ առաջնորդ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այլ իրազեկ մարդիկ։

1992 թ. մայիսի 8-9-ին Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը նկարագրված է բազմաթիվ պատմաբանների և ռազմական գործի մասնագետների կողմից: Մանրամասն նկարագրություններ կան Սամվել Բաբայանին և Պաշտպանության բանակին նվիրված «Հաղթանակներն՝ ինչպես եղել են» գրքում, Հովիկ Վարդումյանի «Շուշիի ազատագրումը» գրքում, Զորի Բալայանի «Էջեր ռազմաճակատային օրագրից» հուշագրությունում և հազարավոր այլ հոդվածներում ու գրքերում: «Շուշին կարևոր էր նաև նրանով, որ առաջին անգամ մեր իրականության մեջ հնչեց զինվորական մարտական հրաման, քարտեզի վրա մշակվեց և հաստատվեց ամբողջական օպերացիայի պլան: Սկիզբը հաղթական պատերազմի», - ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ գործողության մասին հայտնի է ամեն ինչ՝ ամենայն մանրամասնությամբ, փոխարենը մենք առայժմ քիչ բան գիտենք այն գործողության մանրամասների մասին, որը հանգեցրեց Շուշիի կորստին։ Կես տարին այնքան էլ կարճ ժամանակահատված չէ, այն ցույց տվեց, որ գործող իշխանությունը շահագրգռված չէ, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի։

Շուշին հանձնելուց անմիջապես հետո իշխանությունը սկսեց խոսել այն մասին, թե ինչ-որ մեկը դասալքել է, ինչ-որ մեկը թողել է դիրքերը, Փաշինյանը առ այսօր փորձում է բարդել պարտության մեղքը բանակի և կամավորական ջոկատների վրա, սակայն շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ նա մերժել Է Պուտինի առաջարկն այն պատճառով, որ Շուշիի հանձնումը ներառված էր պայմանավորված պատերազմի ծրագրում։ Այսօր կապիտուլյանտը գնում է արտահերթ ընտրությունների, փորձելով սեփական մեղքերի մեջ մեղադրել իր քաղաքական ընդդիմախոսներին, իսկ մեզ մնում է մայիսի 8-9-ին հիշել այն մասին, թե ինչպես էինք տոնում Եռատոնը, քանի դեռ իշխանության չէր եկել թուրք-սորոսական հինգերորդ շարասյան դրածոն։

Մեզանից գողացան «Եռատոնը», բայց սա դեռ պատմության ավարտը չէ։ Մենք կստիպենք վերադարձնել գողացածը, եթե հունիսի 20-ին գնանք ընտրատեղամասեր և քվեարկենք նրանց օգտին, ովքեր 1992-ին նվիրեցին մեզ այդ տոնը, մեր «Եռատոնը»։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • НАЗВАЛ ЛИ АНДРАНИК КОЧАРЯН ГРАЧА АКОПЯНА И СИСАКА ГАБРИЕЛЯНА НАРКОБАРОНАМИ?
      2024-11-18 09:36

      Слухи о том, что глава оборонной комиссии Андраник Кочарян назвал шурина (брата жены) Пашиняна Грача Акопяна и его коллегу по фракции ГД Сисака Габриеляна наркобаронами, появились в СМИ незадолго до состоявшегося на днях ночного заседания правления ГД под председательством Пашиняна. После заседания были опубликованы ссылки на то, что по поводу упомянутого высказывания имеется звукозапись, однако в ходе заседания ее не прослушали, напротив, Пашинян призвал не нагнетать обстановку внутри партии, из чего следует вывод, что с Кочаряном разберутся по-тихому.

    • МЭР ОТЧИТАЛСЯ ЗА СДАЧУ ОБЪЕКТА
      2024-11-16 10:28

      От традиционной территории сквера у НИИ Математических машин (институт Мергеляна) отгородили 2 больших участка, обнесли строительными заборами, в щели заборов видны свалки мусора. Между отгороженными участками оставили узкий проход, по которому жители общины Арабкир могут перейти на другую сторону улицы. Оставшуюся часть парковой зоны застелили каменной плиткой, похоронив под ней бывшие дорожки, усыпанные гравием и щебнем. Вырубили многолетние деревья, а под теми, что уцелели, благодаря вмешательству жителей соседних домов, установили сомнительной привлекательности скамейки для отдыха. Сквер перестал быть сквером и стал каменным коридором, который связывает крохотную детскую площадку с отгороженными под строительство участками.

    • САРУХАНЯНА В ГЮМРИ НЕ ЛЮБЯТ…
      2024-11-14 09:31

      Внеочередные выборы в совет Гюмри состоятся, примерно, 29 декабря. В городе говорят, что, если ГД не удастся заполучить большинство голосов, то повторится сценарий Ванадзора, то есть, кандидат от партии, одержавшей победу на выборах, будет арестован по надуманному обвинению сразу после подсчета избирательских бюллетеней. Арест будет произведен до первого заседания новоизбранного совета, дабы не допустить избрания на пост мэра кандидата от партии-победительницы, если этой партией будет не ГД.

    • ДЕГРАДАЦИЯ ДЕМОКРАТИИ, или КАК СТАТЬ МИЛЛИОНЕРОМ В ЦЕНТРЕ ЕРЕВАНА ЗА СЧИТАНЫЕ МИНУТЫ
      2024-11-11 14:18

      Задолго до антиконституционного захвата власти одна популярная газета поместила на первой полосе фото общественного деятеля Давида Санасаряна у входа на станцию метро "Еритасардакан". Молодой человек сидел на асфальте рядом с 3-литровой стеклянной банкой, в которую просил прохожих бросать мелочь для третьего президента Сержа Саргсяна, дабы отправить его в отставку на массовые пожертвования. Жертвовали далеко не все, многие стыдили "бездельника", советовали заняться делом...  Над головой Санасаряна висел карикатурный портрет президента, полиция даже не попыталась вмешаться в акцию. Сбор средств завершился в тот же день, Санасарян и его товарищи отнесли банку в резиденцию президента. Весной 2018 г. Санасарян в числе ближайших соратников Пашиняна отпраздновал победу "революции" и торжество "демократии" над бывшей властью.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ: