Թեհրանը քիչ է զբաղվել Արցախի խնդրով. Իրանի նախագահի թեկնածու
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի թեկնածու, Իրանի ԱԳՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչ, Լեհաստանում, Լիտվայում և Ղազախստանում Իրանի նախկին դեսպան Ռամին Մեհմանպարաստը Sputnik Իրանին տված հարցազրույցում խոսել է տարածաշրջանում Իրանի դերի և Արցախյան խնդրում Իրանի բռնած դիրքորոշման մասին։
Իրանը պետք է մտածեր Լեռնային Ղարաբաղի մասին
Իրանը սահմանակից է Ադրբեջանի և Հայաստանի հետ և կարող էր կարևոր դեր խաղալ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում, բայց դա չարեց, չմասնակցեց Արցախի վերաբերյալ վերջին բանակցություններին։ Ռամին Մեհմանպարաստը այս հարցում կառավարության արտաքին քաղաքականության հետ համաձայն չէ։
«Իրանն ուժեղ տարածաշրջանային խաղացող է։ Անվտանգությունը հարևան բոլոր երկրներում, այդ թվում Ադրբեջանում և Հայաստանում, մեզ համար կարևոր է, և այդ հարցը ռազմավարական բնույթ է կրում։ Իրանն անպայման պետք է մասնակցի տարածաշրջանային վեճերի և հակամարտությունների կարգավորմանը, բայց, ցավոք, միջազգային քաղաքականության ռազմավարական այդ գիծը հաշվի չի առնվել Իրանի ԱԳՆ–ի կողմից։ Կարծում եմ, որ մենք երկկողմանի հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության մի շարք հարցերում բավականաչափ ամուր և վճռական չենք գործել», – համոզված է Մեհմանպարաստը։
Նրա խոսքով`փոխարենը երկրի ղեկավարությունը դիվանագիտական ողջ ուժերը կենտրոնացրել է Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների վրա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 16:15
Сборная Армении по футболу сыграет в стыковых матчах Лиги наций с командой Грузии. Об этом стало известно в пятницу по итогам жеребьевки плей-офф престижного турнира, которая состоялась в швейцарском Ньоне.
-
2024-11-22 16:11
«Власти Азербайджана намерены использовать климатический саммит COP29, прошедший в Баку, как платформу для антиармянской пропаганды.
-
2024-11-22 16:09
Человечество еще не окунулось в третью мировую войну, но уже идет настоящая информационная война. Об этом заявил президент Беларуси Александр Лукашенко, передает корреспондент Белта.
-
2024-11-22 16:08
Премьер-министр Казахстана Олжас Бектенов провел оперативное совещание о принятии срочных мер по обеспечению безопасности основных военных и гражданских объектов в связи с ситуацией вокруг Украины, передает Tengrinews.kz.