ՌԴ ԱԳՆ-ն թույլ է տվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հստակեցումը երկկողմանի կարգով
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Կոմերսանտ»-ին ասել է, որ Մոսկվայի համար նշանակություն չունի՝ կմասնակցի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի հստակեցման գործընթացին, թե՞ ոչ: Զրույցը տեղի է ունեցել Կազանում «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի՝ Կենտրոնական Ասիային նվիրված համաժողովի շրջանակներում, տեղեկացնում է News.am-ը:
«Մեզ համար գլխավորն այն չէ, թե քանի մասնակից կա այս գործընթացում, այլ արպեսզի այն լուծվի որքան հնարավոր է արագ և խաղաղ ճանապարհով»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում Բաքվի հայտարարություններին այն մասին, որ սահմանի հստակեցումը պետք է իրականացվի երկկողմ կարգով: «Մեր խնդիրն է կողմերին միմյանց հետ շփման բերել: Եթե նրանք կարողանան հարցը լուծել երկկողմ կարգով, մենք միայն կողմ կլինենք»,- պարզաբանել է պարոն Ռուդենկոն:
Նա նաև շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, «վերաբերում էր միայն Լեռնային Ղարաբաղին և չէր վերաբերում Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը». «Տեղ գտած միջադեպը կապված չէ Լեռնային Ղարաբաղի հետ: Ուստի ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող որևէ դեր ունենալ այս հարցում»:
Ամեն դեպքում, Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարի կարծիքով, այս աշխատանքի արդյունքը «պետք է դառնա պետական սահմանի վերաբերյալ համաձայնագիրը, որը չկա և երբեք չի եղել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.
-
2025-06-09 13:57
На данный момент нет никаких обсуждений и инициатив вокруг вопроса введения церкви в налоговое поле. Об этом заявил в беседе с журналистами 9 июня глава Комитета государственных доходов Армении Эдуард Акопян.
-
2025-06-09 13:55
Депутат от фракции «Армения» Артур Хачатрян не исключает провокации и подлых выходок властей Армении в отношении Армянской Апостольской Церкви. Об этом Хачатрян заявил в беседе с журналистами 9 июня, отвечая на вопрос о нападках премьер-министра Никола Пашиняна на Католикоса всех армян Гарегина Второго.
-
2025-06-09 13:53
Полиция задержала по меньшей мере 56 человек в Лос-Анджелесе за прошедшие выходные в ходе беспорядков, которые происходят на фоне протестов против высылки нелегальных иммигрантов. Об этом правоохранители сообщили на пресс-конференции.