ԱԱԾ պահեստազորի սպաներ․ երկրին անհրաժեշտ է ազգային շահերով առաջնորդվող իշխանություն
ՀՀ վարչապետի յուրաքանչյուր նոր ելույթ փաստերի նոր մանիպուլացում է, դիլետանտիզմի նոր դրսևորում, այս մասին ասվում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի հայտարարությունում։
«Ընդամենը երեք շաբաթ առաջ Ազգային ժողովի հարց ու պատասխանում երկրի թիվ մեկն ուսուցանում էր պատգամավորին․ «Այն առաջնագիծը, որն այսպես տեսանելի է, կանխատեսելի է, մատչելի է, ուրեմն դա վատ առաջնագիծ է, և փառք Աստծո, ոչ դուք, ոչ էլ ադրբեջանցիները չեն կարող դա տեսնել, և ես ուրախ եմ դրա համար»:
Այս «լիկբեզից» ինն օր անց, չհանդիպելով ոչ մի դիմադրության, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հայոց «ռազմագիտակի» գովական առաջնագիծն անցան ամենասովորական քայլերթով՝ 3,5 կիլոմետրի չափով խորանալով մեր ինքնիշխան պետության տարածք։
Փաստերի մանիպուլյացիայի ու դիլետանտիզմի մեկ այլ վկայակոչում։
Այդ նույն հարց ու պատասխանում պետության առաջին դեմքն առաջնագծի աշխատանքները հիշատակում էր որպես գաղտնի այն դեպքում, երբ թշնամին անօդաչու սարքի տեսադիտարկման, ջերմադիտարկման համակարգով «ընթերցում» է ամեն ինչ, ընդհուպ ֆիքսելով քո սպայի ուսադրի աստղերը։
Վերը հիշատակված խորհրդարանական հարց ու պատասխանը մանիպուլյացիայի, դիլետանտիզմի կողքին նաև, ըստ էության, պոպուլիզմի դասական օրինակ էր, որտեղ հայտնի КВН-ի տարբերակով տրված հարցին ակնկալվում է սրամիտ պատասխան։ Սակայն ողջ խնդիրն այն է, որ ԱԺ ամբիոնը КВН-ային բեմ չէ, հարցերին, դրանցում եղած գաղտնիությանն էլ ուշի-ուշով հետևում է թշնամին։
Փաստերի մանիպուլյացիայի, դիլետանտիզմի ու պոպուլիզմի շարունակական շղթա էր նույն այդ վարչապետի երեկվա ելույթը ՀՀ Աժ արտահերթ նիստում, որտեղ արծարծված փաստերի հատ առ հատ հիշատակումն, ըստ էության, նույնն է, թե վերցնես ու ամբողջ ելույթը շարադրես։
Այս ամենն ունի իր պատճառահետևանքային խոր կապը, որտեղ գլխավորն անտարակուսելիորեն այն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո երկրին անհրաժեշտ է պատասխանատվության ու կամային բարձր որակներով օժտված, ազգային շահերով առաջնորդվող, միասնական հայրենիքի գիտակցում ունեցող իշխանություն», - նշված է հայտարարությունում, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 15:07
Церковь мешает премьеру Николу Пашиняну превратить Армению в "Западный Азербайджан". Об этом бывший вице-спикер парламента Армении, представитель РПА Эдуард Шармазанов заявил в соцсети.
-
2025-06-09 15:06
Руководитель парламентской фракции "Армения" Сейран Оганян подтвердил, что их политсила готова в разумные сроки предоставить недостающие подписи 28 депутатов для инициирования в Национальном Собрании процедуры импичмента премьер-министру РА Николу Пашиняну.
-
2025-06-09 15:05
По результатам исследований, проведенных с целью строительства в Армении нового атомного энергоблока, будет уточнена его модель, учитывающая как особенности армянской энергосистемы, так и вопросы мощности и структуры финансирования. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения годового отчета «Об исполнении государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 9 июня министр территориального управления и инфраструктур Давид Худатян.
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.