Последние новости

Սաղաթելյան․ Տպավորություն է, որ եթե ընտրությունները չեղարկեն, Ադրբեջանը զորքերը հետ կքաշի

Տպավորություն է ստեղծվում, որ եթե ընտրությունները չեղարկեն, Ադրբեջանը զորքերը հետ կքաշի։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ եթե ստեղծվա սահմանային իրավիճակը խորանա, ինքը չի բացառում, որ ընտրություններ տեղի չունենան:

«Ուզում եմ հասկանալ՝ երբ նման առաջարկություն են անում, փոխարենը ի՞նչ են առաջարկում։ Տպավորություն է, որ եթե ընտրությունները չեղարկեն, Ադրբեջանը զորքերը հետ կքաշի։ Իրավիճակը հետևյալն է այս ամենի պատճառը Նիկոլ Փաշինյանի կառավարության ապաշնորհությունն ու անկարողությունն է։ Եթե Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու պատճառը գործող իշխանությունն է, ապա պետք է ազատվել այդ իշխանությունից։ Երբ մենք փողոցում էինք պայքարում, նույն Էդմոն Մարուքյանը և մեր շատ այլ գործընկերներ ասում էին, որ միակ ելքը ընտրություններն են, հիմա մտել ենք ընտրություններ, ասում են չէ, ընտրությունն էլ ելք չէ, բա ո՞րն է ելքը։ Եթե ընտրություն չի լինի, այս իշխանությունը փողոցով էլ չի գնում, ուրեմն պետք է մնա, դա՞ է իրենց ուզածը»,-ասաց Սաղաթելյանը։

ՀՅԴ ԳՄ անդամը նաև ընդգծեց, որ այլ քաղաքական գործիչներ էլ նման հայտարարություններ են անում, այնինչ երբ իրենք փողոցային պայքարի էին դուրս եկել, խոսում էին ընտրությունների մասին, իսկ հիմա ընտրություններից են փորձում խուսափել:

«Նաև կուզեմ անդրադառնալ այլ գործիչների հայտարարություններին, որ ասում են՝ այս օրերին ի՞նչ ընտրություն, տեսել են, որ շանս չունեն, սկսել են ընտրության դեմ խոսել։ Իսկ այն ժամանակ, երբ մենք ասում էինք՝ ընտրություն պետք չէ, եկեք, միացեք մեզ, փողոցով քշենք այս իշխանությանը, նրանք պատրաստվում էին ընտրություններին»,- հավելեց նա։

Նշենք, որ այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանը կուսակցության երրորդ համագումարին հայտարարել էր. «Եթե այս վիճակը խորանալու է, ես չեմ բացառում, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չունենա, որովհետև եթե ամեն օր ադրբեջանական զինուժը պետք է շատանա մեր տարածքում՝ ինչ ընտրությունների մասին կարող է խոսք լինել»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В Ереване открывают памятник Шарлю Азнавуру (Видео)
    2025-07-18 11:45

    На площади Шарля Азнавура в Ереване проходит церемония торжественного открытия памятника всемирно известному шансонье.

  • Каллас: Постпреды ЕС согласовали 18-й пакет антироссийских санкций
    2025-07-18 11:43

    Постоянные представители стран-членов Евросоюза на заседании в пятницу договорились по 18-му пакету антироссийских санкций, которые хотела ввести еще Польша во время своего председательства в Совете ЕС (до конца июня 2025 года), сообщила глава европейской дипломатии Кая Каллас.

  • АУТСОРСИНГ ГЕОПОЛИТИЧЕСКИ ЗНАЧИМЫХ ОБЪЕКТОВ - ВСЕГДА УДАР ПО СУВЕРЕНИТЕТУ
    2025-07-18 11:19

    Стремление к контролю над теми или иными географически важными точками издавна было одним из ключевых двигателей мировой истории и политики. Сжимающееся вокруг Сюника кольцо, формируемое руками Пашиняна и подаваемое под термином «аутсорсинг», — не первый и не последний в истории пример, когда за счёт суверенитета удовлетворяются интересы различных держав. Предлагаю вместе вспомнить, как развивались попытки «аутсорсинга» стратегически важных логистических объектов:

  • ПОЛИТОЛОГ О РИСКАХ АУТСОРСИНГА: ВМЕСТО ДВУХ ЗАКРЫТЫХ ГРАНИЦ АРМЕНИЯ ПОЛУЧИТ ТРИ
    2025-07-18 11:02

    Соединенные Штаты непосредственно вовлечены в процесс открытия так называемого "Зангезурского коридора". Такую точку зрения в беседе со Sputnik Армения высказал политолог Сергей Мелконян. Отметим, что несколько дней назад посол США в Турции Томас Баррак заявил, что считает теоретически возможной передачу дороги из Азербайджана в Нахиджеван через Сюникскую область под американское управление.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ