Սերգեյ Լավրով․ Հայ-ռուսական հարաբերությունները Ղարաբաղով չեն սահմանափակվում
Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են։ Այս մասին Արգումենտի ի ֆակտի թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նախարարն ընդգծել է, որ ռուսական աջակցությունը բարձր գնահատական է ստանում Հայաստանի կողմից:
«Այսօր կարելի է ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի իրենց հայտարարություններում, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են։ Դա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Ռուսական աջակցությունը բարձր է գնահատում հայ բարեկամների կողմից»,-ասել է նա։
Լավրովի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները Ղարաբաղով չեն սահմանափակվում։ Երկրների միջև ստեղծվել է «աննախադեպ ակտիվ և վստահելի» քաղաքական երկխոսություն բարձր և այլ մակարդակներում։
Այս համատեքստում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ միայն այս տարի Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են երկու անգամ, ինչպես նաև բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել: Մայիսի սկզբին տեղի ունեցավ նաև Լավրովի այցը Երևան։
Համագործակցությունը տեղի է ունենում նաև երկու երկրների խորհրդարանների մակարդակով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).