ՌԴ ՊՆ․ Արցախում ռուս խաղաղապահների դեմ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են ապահովել իրենց պատասխանատվության գոտում գտնվող կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, ինչպես նաև Բերձորի միջանցքով տրանսպորտային միջոցների երթևեկության, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը: Այդ մասին տեղեկություն է հրապարակված ՌԴ ՊՆ կայքէջում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ և ռուս զինծառայողների դեմ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Ստուգակետ» հենակառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր տրամաչափի զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:
«Մեր հիմնական խնդիրն է վերահսկել հրադադարի պայմանագրի պահպանումը, ինչպես նաև ապահովել երթուղու երկայնքով քաղաքացիական տրանսպորտի անվտանգությունը»,-ասել է դիտակետի հրամանատար Սերգեյ Իվանովը և հավելել. «Դրա համար այտեղ ձևավորվել են անցակետեր, որտեղ գրանցվում են տրանսպորտային բոլոր միջոցները: Իրականացվում է տարածքի շուրջօրյա հսկողություն, ապահովվում է նաև քաղաքացիական տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը»:
«Պատասխանատվության գոտում իրավիճակի մոնիտորինգից բացի, Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության, խախտումները կանխելու, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակմանը դիմակայելու վարժանքներ: Ազդանշանի ստացման դեպքում ռուս խաղաղապահները պատրաստ են հնարավորինս սեղմ ժամկետում պաշտպանական դիրքեր գրավել կահավորված դիտակետերում`կանոնագրքային պահանջներին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Panorama.am-ը::
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 15:06
Военная эскалация между Ираном и Израилем эскалация угрожает жизням, увеличивает риск радиационных аварий. Об этом заявил гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси.
-
2025-06-16 15:05
Громкое уголовное дело, связанное с отмыванием денег в особо крупных размерах, дошло до суда. Прокуратура утвердила обвинительное заключение по делу А.А., проходящего по делу совместно с бывшим чрезвычайным и полномочным послом Армении при Святом Престоле М.М., и передала материалы в Ереванский общий суд первой инстанции.
-
Франция закрыла стены израильских компаний на парижском авиасалоне, вызвав резкую реакцию Тель-Авива2025-06-16 15:02
Франция распорядилась закрыть четыре основных стенда израильских компаний на парижском авиасалоне после того, как те отказались убрать с экспозиции наступательные вооружения. Это решение вызвало резкую реакцию со стороны Израиля и стало очередным проявлением напряжённости между традиционными союзниками.
-
2025-06-16 15:00
Депутат фракции «Айастан» Агван Варданян отказался подписать документ о выражении недоверия Николу Пашиняну.