Последние новости

ՊՆ․ Հայաստանի զորամասերից մեկում 20 տարեկան զինծառայողի դի է հայտնաբերվել

Մայիսի 25-ին` ժամը 13:00-ի սահմանում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ըստ գերատեսչության` կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մհեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, տեղեկացնում է Sputnik Armenia:

Հիշեցնենք` ևս մեկ զինծառայողի դի էլ հայտնաբերվել էր երեկ` մայիսի 24-ին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ