Последние новости

ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻ ԳԻԾՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՎ . ԵԼԵ՛Ք ԱՌԱՋՆԱԳԻԾ

Պայքարն «աթոռակռվի» վերագրելը հանցավոր պասիվություն ծնեց

Կառավարության և ԱԳՆ շենքերի մոտ մայիսի 20-21-ին տեղի ունեցած ակցիաները ցույց տվեցին (պոստֆակտում), որ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդների այն պատճառաբանությունը, թե պայքարի պասիվությունը պայմանավորված է սեզոնային գործոնով, հիմնազուրկ էին:

ԱՅՆ ՀԱՐՑԸ, ԹԵ «ԻՆՉՈ՞Ւ 17 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԱՐԹՆԱՑՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ», առաջվա պես բաց է մնում։ Հետվնասվածքային համախտանիշով դա բացատրելը (հողերի հանձնումից 6 ամիս անց) Սյունիքի և Գեղարքունիքի բռնազավթումից հետո վստահություն չի ներշնչում։ Բացատրությունների գերակշիռ մասը հանգում է նրան, որ ֆեյքերի ֆաբրիկան կարողացել է համոզել հասարակության մի մասին, թե արտահերթ ընտրություններում որոշվելու է ոչ թե հայկական պետականության և Արցախի հայկական մասի ճակատագիրը, այլ ընդամենը իշխանության հարցը։

Իշխանական քարոզչամեքենային հաջողվել է ներշնչել քաղաքացիներին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ Արթուր Վանեցյանի խնդիրները հանգում են նրան, որ 44-օրյա պատերազմում պարտության շահարկման միջոցով իշխանություն ստանան արտահերթ ընտրությունների արդյունքներով։ Քարոզչամեքենայի վարկածով՝ հենց այդ նպատակին են ծառայում այդ գործիչների ձևավորած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքները։ Ընտրությունների օրը հայտարարելուց հետո Փաշինյանի քարոզչամեքենան զանգվածային գիտակցության մեջ զօրուգիշեր մխում է այն միտքը, թե արտահերթ խորհրդարանական մրցավազքը լոկ պայքար է իշխանության համար, թե իշխանությունից բացի՝ այլ նպատակներ ընդդիմությունը չունի, թե ՀՀԿ-ն ու երկրորդ նախագահը ընդդիմադիր երկու դաշինքների կազմում ձգտում են ռևանշի։

Վերջերս Նիկոլի քարոզչամեքենային միացավ նաև ՀԱԿ-ի քարոզչամեքենան, Տեր-Պետրոսյանի շրջապատն ակտիվորեն աշխատում է երկրորդ նախագահի դեմ, Լևոնը բացեիբաց հայտարարեց, որ գնում է ընտրությունների, որպեսզի խանգարի Քոչարյանին։ Նույն հաջողությամբ նա կարող էր հայտարարել, որ գնում է ընտրությունների, որպեսզի ժողովրդին զրկի սեփական պետության փլատակների տակ չզոհվելու վերջին հույսից։

Ներկա պայմաններում խանգարել Քոչարյանին ու Վանեցյանին, նշանակում է՝ աջակցել պետության կործանմանն ուղղված քայլերին։ Այդ մասին խոսում են հասարակության մտածող հատվածի ներկայացուցիչները, բայց նրանց խոսքերը դժվարությամբ են հաղթահարում քաղքենիական գիտակցության զրահը։ Շարքային քաղաքացու համար ավելի հեշտ է անջրպետվել Սյունիքի և Գեղարքունիքի իրադարձություններից՝ անվանելով երևանյան ցույցերն «աթոռակռիվ»։ Նման մեկնաբանությունը ծնեց զանգվածների հանցավոր պասիվություն։ Հիմքում նույն սնանկ թեզն է. ինչո՞ւ բողոքել, եթե բողոքների տակ «աթոռակռիվ» է։

«Աթոռակռվին» հավատալը շատ ավելի հեշտ է, քան հայրենասերների իրական ցանկությանը՝ ազատագրելու իրենց երկիրը։ Ֆեյքերի վիրուսով ախտահարված հայ հասարակությունը վաղուց արդեն չի հավատում քաղաքական գործիչների հայրենասիրությանը։ Հասարակության բարոյական ծանրաչափը խափանվել է, 3 տարվա ընթացքում պետական մակարդակով ատելության քարոզչությունն այնքան հիմնովին է թունավորել մարդկանց հոգիները, որ նրանց մեջ տեղ չի մնացել հայրենասիրության, վստահության և նույնիսկ տարրական տրամաբանության համար։

Երբ չկա լեգիտիմ իշխանություն, կան բոլոր պայմաններն ապստամբության համար…

Փողոց դուրս գալու և դավաճան-կապիտուլյանտի ռեժիմին վերջ տալու կոչերին զանգվածային արձագանքի բացակայության երկրորդ պատճառը հենց ընդդիմության պահվածքն է։ Փողոցային բողոքի ակցիաների անկումը տեղի ունեցավ այն պահին, երբ Փաշինյանը նշանակեց արտահերթ ընտրությունների օրը։ Խորհրդարանական ընդդիմությունն ու արտախորհրդարանական որոշ ուժեր միանգամից հայտարարեցին արտահերթ մրցավազքին մասնակցելու պատրաստակամության մասին։ Դա պառակտեց փողոցային ռեսուրսին։ Հատկապես այն բանից հետո, երբ փողոցից հեռացան Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները։

Մի խոսքով, ընդդիմադիր տրամադրված զանգվածները որոշել են սպասել մինչև հունիսի 20-ը։ Այսօր նրանք չեն արձագանքում փողոց դուրս գալու և պետական սահմանը Ալիևի սցենարով վերաձևող կապիտուլյանտի ծրագրերին խանգարելու կոչերին, համարելով, որ իրենց վերաբերմունքը կարտահայտեն արտահերթ ընտրություններում քվեարկությամբ։

Անցումային կառավարության վարչապետի պաշտոնում Շարժման առաջադրած թեկնածու Վազգեն Մանուկյանը արտահերթ ընտրություններն անվանեց այն սանդուղքի աստիճաններից մեկը, որով մենք բոլորս ցած ենք գլորվում: Իսկ ո՞վ է մեղավոր, որ Վազգեն Միխայլովիչն այդպես էլ չգործարկեց հանրահայտ «Բ» ծրագիրը։ Նիկոլին իշխանության բերողները, շատ լավ տեղեկացված էին Չիկագոյի դպրոցի ներկայացուցիչներ Ջ.Մունի և Ռ.Լուկասի «Կարծիքի ֆաբրիկա» կոչվող տեսության մասին: Հայ իրականության մեջ այդ գործող տեսությունը փոխարկվեց «ֆեյքերի ֆաբրիկայի» և շարունակում է արդյունավետ աշխատել. անկախ նրանից՝ դուր է գալիս դա մեզ, թե ոչ։ Իսկ այ ընդդիմությունը, ըստ երևույթին, լավ ծանոթ չէ ապստամբության տեսություններին։ Այն պայմաններում, երբ երկրում չկա լեգիտիմ իշխանություն, միանգամայն կարելի էր օգտվել մարդկության առաջավոր փորձից և իրականացնել դրանցից մեկը։ Եթե այն պահին, երբ Շարժումը վերելք էր ապրում, դրա առաջնորդներին հաջողվեր մոբիլիզացնել ժողովրդին, ապա այսօր չէր լինի Սյունիքի և Գեղարքունիքի բռնազավթումը։ Ասենք, այսօր էլ, երբ չկա լեգիտիմ իշխանություն, կան ապստամբության բոլոր պայմանները...

Մայիսի 20-ին կառավարության շենքի մոտ գալու «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանի կոչին արձագանքեցին սահմանափակ թվով քաղաքացիներ։ Այն բանից հետո, երբ Վատիկան պետությունում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակեց փաստաթղթի լուսանկարը, մերկացնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հանցավոր մտադրությունը՝ Ադրբեջանին հանձնելու հայկական տարածքները, թվում էր, թե փողոց դուրս կգա ողջ Հայաստանը։ Ավա՜ղ։

Հասարակության մտածող հատվածն իրեն հաշիվ է տալիս, որ Փաշինյանը Բաքվի և Անկարայի ճնշման տակ շտապում է ի կատար ածել Ալիևի ծրագիրը։ Շատերն են հասկացել, թե ինչու նոյեմբերի 9-ին հողերի հանձնման հայտարարության ստորագրումից հետո կապիտուլյանտը խնդրեց 6 ամիս ժամանակ տալ իրեն՝ իբր ճանապարհային քարտեզի իրականացման, 44-օրյա պատերազմից հետո տնտեսության կայունացման համար։ Իրականում խոսքը Ալիևի հետ պայմանավորվածություններն ավարտին հասցնելու մասին էր, ինչի առնչությամբ ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ նախազգուշացնում էին հողերի հանձնման եռակողմ հայտարարության հրապարակումից անմիջապես հետո։

Եթե փաստաթուղթը չհրապարակվեր Մինասյանի կողմից, ապա չի բացառվում, որ դրա ստորագրման մասին հայ հասարակությունը իմանար այնպես, ինչպես իմացավ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման մասին, այսինքն՝ կատարված փաստից հետո։ Այսօր արդեն հստակ հայտնի է, թե սահմանների վերագծման արդյունքում որ տարածքներն են անցնելու ադրբեջանցիների վերահսկողությանը։ Արցախի հանրապետության տարածքի 75%-ը հանձնելուց հետո Փաշինյանը հանձնում է Հայաստանի տարածքները և մտադիր է ստորագրել մի փաստաթուղթ, որն անդառնալի բնույթ կտա դավաճանությանը։ Իսկ որպեսզի մարդիկ փողոց դուրս չգան, Նիկոլի քարոզչամեքենան վախեցնում է նրանց նոր պատերազմի սպառնալիքով... Եվ սա է զանգվածների պասիվության երրորդ պատճառը։

Ռազմաճակատի գիծն անցնում է Հանրապետության հրապարակով

Որպես զանգվածների ոչ այնքան համարժեք արձագանքի չորրորդ պատճառ վերլուծաբանները նշում են սոցիալական իրավիճակը։ 3 տարվա ընթացքում բնակչությունն այնքան է աղքատացել, որ այսօր լուծում է հանապազօրյա հացի խնդիրը, այդ պատճառով էլ անհաղորդ է բռնազավթման խնդրին։

Բացի այդ, իշխանական քարոզչամեքենան ամեն օր կանխատեսումներ է տիրաժավորում, թե իբր՝ որպես փոխհատուցում տարածքային զիջումների դիմաց և չարաբաստիկ միջանցքների տրամադրման արդյունքում Հայաստանը առևտրային հարաբերություններ կհաստատի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչն արդյունքում կհանգեցնի կենսամակարդակի աճի:

Կհաջողվի՞ արդյոք ընդդիմությանը բացատրել ժողովրդին, որ հապաղումը հավասարազոր է մահվան։ Որ ընտրությունները՝ ընտրություններ, բայց իրավիճակը թելադրում է անհապաղ քայլեր. պետք է դուրս գալ փողոց և վերջ տալ ռեժիմին։ «Ռազմաճակատի գիծն այսօր անցնում է Հանրապետության հրապարակով։ Թշնամու դիրքերն այսօր կառավարության շենքում են։ Խնդրի լուծումը նույնպես Երևանում է, Հանրապետության հրապարակում»,- հայտարարել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նրա խոսքերով, եթե վաղը Փաշինյանին կշտամբեն, որ ստորագրել է Հայաստանի շահերին չհամապատասխանող փաստաթղթեր, ապա նա կպատասխանի, որ իր ծրագրերը դիմադրության չեն հանդիպել հասարակության կողմից: Եթե վաղը Փաշինյանին կշտամբեն Արցախն ու Հայաստանը ծախելու մեջ, ապա նա կպատասխանի, որ ժողովուրդը հանդես չի եկել իր գործողությունների դեմ, հետևաբար՝ կիսում է իր հետ պատասխանատվությունը։ Հակառակ Փաշինյանի հավաստիացումների, Հայաստանում «խաղաղության դարաշրջան» չի սկսվի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու փաստաթղթի ստորագրումից հետո։ Ակնհայտ է, որ պետական սահմանի մասին փաստաթղթի վերջնական ստորագրումից հետո թշնամին կրկին կշարժվի դեպի երկրի խորք և կպահանջի նոր փաստաթղթերի ստորագրում նոր բռնազավթման արդյունքներով, և այդպես՝ մինչև հայոց պետականության վերջնական կործանում

Հայաստանի սողատարած բռնազավթումը կավարտվի միայն Հանրապետության հրապարակում, երբ արդեն հանձնելու բան չի լինի, ուստի չարժե հավատալ զգոնությունը բթացնող ասեկոսեներին, պետք է դուրս գալ տնից և գնալ այնտեղ, որտեղով այսօր անցնում է ռազմաճակատի գիծը։ Պետք չէ հավատալ իշխանության քարոզչամեքենային, որն այս օրերին ակտիվորեն տարածում է այն սուտը, թե միջազգային հանրությունը տենչում է Նիկոլի վերադարձը վարչապետի աթոռին։ Դա տենչում են միայն Ալիևն ու Էրդողանը, ինչպես նաև Նիկոլի ուսապարկերն ու այլևայլ հակասանիտարական քաղաքական հանրությունը։ Ելե՛ք, պարոնայք։ Ելեք այսօ՛ր, վաղը ուշ է լինելու: Թշնամու դիրքերն այսօր կառավարության շենքում են, ռազմաճակատի գիծն անցնում է Հանրապետության հրապարակով։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՐՄԱՏԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՎ ԲՈՅԿՈՏ…
      2022-01-18 20:26

      Վանաձորում քննարկում են հետագա գործողությունները… Վանաձորում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն օրերս բնորոշեց քաղաքում տիրող իրավիճակը որպես պայթյունավտանգ, չբացառելով, որ ընդդիմությունը՝ զանգվածների աջակցությամբ, «արմատական քայլեր» կձեռնարկի:

    • Ո՞ւՐ ԵՆ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՈՒ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԸ
      2021-12-15 10:02

      Երբ «դիմակների շոուն» դեռ պահանջված էր Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին սկանդալային օրենքի առաջին զոհը դարձավ ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Սերոբ Հարությունյանը։ Ռեժիմը վրեժ լուծեց նրանից՝ ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քրեական անցյալի մասին տեղեկություններ հրապարակելու համար։ Հարությունյանից հետո երկրորդը դարձավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Հանգստյան օրերին նրան տեղափոխել են հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով. այս տարի նա ինսուլտ Է տարել։

    • «ՆՐԱՆՔ ՎԱՐԻ ԵՆ ՏԱԼԻՍ ԵՐԿԻՐԸ, ՈՐԸ ՄԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ»
      2021-11-23 20:00

      3 տարվա ընթացքում Միքայելյանը հասկացե՞լ է, թե ինչ էր ասել: 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, որից հետո Փաշինյանն ու իր ծառայանին երկար ժամանակ պարծենում էին, թե ադրբեջանցիները դադարեցրել են գնդակոծությունները Արցախի շփման գծի ողջ երկայնքով:

    • ԱԿՆԵՐԵՎ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ «ԱՏԿԱՏՆԵՐԸ», ԲԱՅՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵԼ…
      2021-09-28 21:53

      Նիկոլը 110 հազար դոլար է վճարել դրոնների համար Հիշո՞ւմ եք նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի սրտահույզ ռեպլիկը՝ ապառիկով կենցաղային տեխնիկա գնելու մասին: Ռեպլիկն ընդգրկվել էր երկրի ամենաբարձր ամբիոնից Փաշինյանի հնչեցրած ելույթում։ Կրկնակի գործակալի մասին Միքայել Մինասյանի բացահայտումն ավելի ուշ եղավ, իսկ մինչ այդ հեղափոխական հանրությունը բառացիորեն արտասվում էր Արարատի խոստովանությունից, թե իբր՝ նա ցանկացել է ապառիկով ինչ-որ բան գնել տան համար, բայց թույլ չեն տվել…