Последние новости

Իմքայլական մի քանի պատգամավորներ «ՔՊ» ցուցակում չեն լինելու

Սոցիալական ցանցերում այսօր՝ մայիսի 26-ին, «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ հայտնում են, որ չեն մասնակցելու հունիսի 20-ի կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Նշենք, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այսօր՝ մինչև 18:00-ն պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը։

«ՔՊ» ցուցակում չեն լինելու Նիկոլայ Բաղդասարյանը և Արտակ Մանուկյանը։

«Հարգելի հայրենակիցներ,

Ես չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։

Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր չկան,

խնդրում եմ հարգել նաև իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»,- գրել է Նիկոլայ Բաղդասարյանը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ