Последние новости

Սարգսյան․ Ռուսական կողմը մասնակցում է բանակցություններին

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ բանակցություններ են տարվում Գեղարքունիքի մարզից գերեվարված վեց զինծառայողներին վերադարձնելու համար։ Լրագրողների հարցին, թե արդյոք ռուսական կողմը նույնպես մասնակցում է բանակցություններին, Սարգսյանը պատասխանեց` այո։

«Բանակցություններ են վարվում, Ռուսաստանը` որպես մեր թիվ մեկ ռազմական գործընկեր, իհարկե իր մասնակցությունն ունի», – ասաց Սարգսյանը։

Նա վստահեցրեց, որ զինծառայողներին չկրակելու հրաման տրված չէ։

«Նման հրահանգ տրված լինել չի կարող», – ավելացրեց նա, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ