ԱՄՆ Պետդեպ․ Կողմերին կոչ ենք անում վերադառնալ նախկին դիրքեր
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեթ Փրայսը Բաքվին և Երևանին կոչ է արել խաղաղ սահմանազատում իրականացնել՝ զորքերը հետ քաշելով, և հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել այդ հարցում։
«ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների ձերբակալությամբ: Մենք երկու կողմերին կոչ ենք անում միջադեպը լուծել շտապ և խաղաղ ճանապարհով: Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և մյուս ձերբակալվածներին և Ադրբեջանին հիշեցնում ենք նրա պարտավորությունների մասին՝ ըստ միջազգային մարդասիրական իրավունքի, այն է՝ բոլոր ձերբակալվածների հետ մարդասիրաբար վարվել»,-ասված է Փրայսի գրավոր հայտարարության մեջ։
ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի՝ սահմանազատման չենթարկված հատվածներով ցանկացած տեղաշարժ դիտարկում է որպես անհարկի և սադրիչ։
«Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանազատման ժամանակ և երկու կողմերին կոչ ենք անում վերադառնալ նախկին դիրքերին և դադարեցնել դիրքերի ամրապնդումն ու ականազերծումը չսահմանազատված սահմանին»,-ավելացրել է Փրայսը։
Մասնավորապես, նա երկու կողմերին կոչ է արել հետ քաշվել այն դիրքերը, որոնք նրանք զբաղեցնում էին մինչև մայիսի 11-ը։
«Այդ գործողությունները կբերեն լարվածության թոթափման և սահմանի հրատապ սահմանազատման շուրջ բանակցությունների խաղաղ գործընթացի համար հնարավորություն կբացեն։ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել այդ ջանքերին»,-ավելացրել է Փրայսը։
Նա նաև կողմերին կրկին կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցել Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ լուծման շուրջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.