Последние новости

«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ,

1918թ այս օրը մեր ժողովուրդը երկարատև ընդհատումից հետո աննկարագրելի մեծ ջանքերի գնով վերականգնեց հայկական պետականությունը։ Այս գործընթացը սկսվեց հայ մտավորականության առաջ քաշած՝ որպես պետություն Հայաստանի վերստեղծման ծրագրերից և իր ամբողջացումը ստացավ քաղաքական և ռազմական մեր մտքի ու բազկի ուժով։

Թշնամական վտանգի առջեվ ազգ-բանակի վերածված մեր ժողովուրդը Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում հաղթական ու հերոսական ճակատամարտերի արդյունքում ստիպեց ոսոխին ոչ միայն ընկրկել, այլ նաև համակերպվել և ճանաչել, որ Հայկական բարձրավանդակում Հայաստանն այդուհետ լինելու է ոչ թե լոկ աշխարհագրական կամ ազգագրական, այլ հենց պետական միավոր՝ Հայաստանի Հանրապետություն։

Ցեղասպանությունից կքված մեջքով մեր ազգը 1918թ-ի մայիսին ուղղեց այն, լծվեց պետության կերտման և զարգացման գործին, որ ապրի և հարատևի, որ իր նախնիների երազանքը դառնա իրականություն, որ ունենա դպրոց և բանակ, որ ունենա իրավունք և ուժ, որ ունենա երազանք և հավատ։

Մոտ մեկ դար անց այսօր էլ մայիսյան այս տոնի խորհուրդը հենց սա է Հայաստանը՝ որպես ազգ և պետություն, չնայած վերջին ծանրագույն փորձություններին և աղետներին, չի հանձնվել և չի կարող հանձնվել, քանզի մենք մեր մտքերում և սրտերում կրում ենք 1918թ-ին վերընձյուղված մեր պետականության հավերժականության անսասան հավատամքը՝ խոնարհվելով պետականության սրբազան ուղու մեր վեհ նահատակների հիշատակի առջև և անխախտ ուժ ստանալով անպայմանորեն հզոր ու արդար գալիք Հայաստանի աստվածային տեսիլքից։

Շնորհավոր Հանրապետության տոնը։

Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ

#Պատիվ_ունեմ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАПУСКАЕТСЯ СЕЗОННАЯ ЭЛЕКТРИЧКА ЕРЕВАН-СЕВАН-ШОРЖА
    2025-06-11 10:14

    Компания «Южно-Кавказская железная дорога» с 13 июня, в пятницу приступает к осуществлению сезонного маршрута пригородного сообщения Ереван-Севан-Шоржа-Ереван. Поезд будет курсировать по пятницам, субботам и воскресеньям.

  • ДИЗАК АРТ: ИСКУССТВО АРЦАХА ЗВУЧИТ НЕСМОТРЯ НИ НА ЧТО
    2025-06-11 10:00

    В стенах ереванской музыкальной школы имени Тиграна Чухаджяна состоялся долгожданный отчётный концерт художественных студий культурного центра ДИАЗАК АРТ из Еревана и Абовяна. Этот вечер стал настоящим праздником памяти, боли и надежды — того самого уникального эмоционального сплава, который способна создать только мощная культура, пережившая изгнание, но не предавшая свои корни.

  • КАРПИС ПАШОЯН: ВМЕСТО КАТОЛИКОСА – ПАШИНЯНОВСКИЙ ЗАМ ПО ЛИНИИ ХРИСТИАНСТВА
    2025-06-10 18:38

    Пашиняну нужен такой католикос, который будет таким же отстраненным, не причастным ко всему, как Ваагн Хачатурян, и таким же покорным, как Анаит Манасян, написал на своей странице в ФБ публицист Карпис Пашоян, подчеркнув, что Пашинян бросил вызов демократическому будущему Армении и конституционному строю. Публикацию полностью приводим ниже.

  • Сектантов готовят для "атаки" на Церковь?
    2025-06-10 14:13

    "Коллеги пишут, что Никол Пашинян формирует группы из сект "Слово жизни" и "Свидетели Иеговы" для атаки на Армянскую Апостольскую Церковь, - отмечает на своей странице в Фейсбук доктор политологии Артур ХАЧИКЯН. - В настоящее время он также ведет переговоры с сектой "Рема" и "Пятидесятники", требуя от каждой по 500 сектантов для атаки на здание Церкви.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ