Հարությունյանը Շոյգուի հետ քննարկել են իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակները
Մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
ՊՆ-ից News.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքը, Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներթափանցման մանրամասները և ՀՀ զինված ուժերի կողմից ձեռնարկվող գործողությունները։
Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ «սահմանի ճշգրտման» կեղծ հիմնավորմամբ իրականացված ադրբեջանական սադրանքները բացարձակապես անընդունելի են, և ադրբեջանական ստորաբաժանումները պետք է անհապաղ լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։
Կողմերը դիտարկել են իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակները և պայմանավորվածություն ձեռք բերել անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.
-
2025-07-21 12:59
Депутат Государственной Думы, первый заместитель Председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин обращение в защиту Католикоса Всех армян Гарегина II. Об этом сообщается в телеграм-канале Затулина.
-
2025-07-21 12:57
Руководитель партии "Гражданский договор", открыто злоупотребляющий полномочиями премьер-министра, своими провокационными действиями и риторикой ненависти провоцирует в стране столкновения. Такое мнение на своей странице в Фейсбук выразил экс-омбудсмен Армении, глава фонда "Татоян" Арман Татоян, касаясь очередных нападок армянского премьера в адрес Армянской Апостольской Церкви (ААЦ).
-
2025-07-21 12:56
Директор по продажам "Элсетей Армении", бывший и.о. главы компании Давид Казинян заявил, что не намерен писать заявление об уходе и его отстранение может стать исключительно следствием беспредела.