Քոչարյանը հանդիպել է իրավաբանների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Երևանում հանդիպել է իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ:
«Իրավական խնդիրները կարևոր է քննարկել այն մարդկանց հետ, ովքեր մտել են այս պայքարի մեջ։ Նախկինում կարծիք կար, որ լավ փաստաբանը նա է, ով կարողանում է պայմանավորվել դատախազի հետ։ Բայց հետո Հայաստանում ձևավորվեց այն դպրոցը, որտեղ լավ փաստաբանը նա է, ով կարողանում է պայքարել դատարանում»,-հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով իր և նախկին մի քանի պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ իրավախախտումներ շատ են։
«Իմ և մի քանի նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված, այսպես կոչված՝ մարտի 1-ի քրեական գործի շրջանակում թույլ տված իրավախախտումները շատ են։ Շատերը նույնիսկ չէի նկատում ՝ խախտո՞ւմ է, թե՝ ոչ։ Փաստաբաններս էին ֆիքսում։ Չեմ թաքցնում, մի պահ ինձ մոտ որոշակի հիասթափություն կար իավաբանությունից։ Դատական նիստերի ժամանակ իրարամերժ, բայց մյուս կողմից՝ նույն բանն էին խոսում և՛ դատախազը, և՛ փաստաբանները։ Ինձ համար հայտնագործություն էր սա, ես զարմանում էի, որ սա գիտություն են անվանում։ Սա շատ ճկուն գիտություն է»,-նշել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.