Последние новости

Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է վերսկսել ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պատրաստ ենք վերսկսել երկխոսությունը: Մեր առաջարկներին պատասխանի ենք սպասում»,-ասել է նա:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի փոխգործակցությունը գրեթե լիարժեք դադարեցվել է 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո:

Նա հավելել է, որ Ռուսաստանի և դաշինքի միջև երկխոսությունը չպետք է «դատարկախոսություն» լինի:

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանն արդեն մոտ 2 տարի չի կարողանում պատասխան ստանալ ՆԱՏՕ-ից, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ