ՀԺՄ․ Իշխանությունները ձևավորել են խմբեր, հարձակվելու ոչ իշխանական լրատվամիջոցների վրա
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․ «Օրեր առաջ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում մի խումբ քաղաքացիներ հարձակվել են «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողի և նկարահանող խմբի անդամների վրա՝ պահանջելով նկարահանումներ չիրականացնել իրենց գյուղում, տեղեկացնում է Tert.am-ը։
Ագրեսիվ պահվածքով աչքի ընկնող Ազատամուտի մի քանի բնակիչներ այդպիսով իրենց աջակցությունն են հայտնել իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին․ կազմակերպված ու բեմադրված այդ միջոցառմանը մասնակցել է նաև Ազատամուտ գյուղի համայնքապետը, իսկ լրագրողի նկատմամբ հարձակման տեսագրությունն ակտիվորեն տարածվել է իշխանություններին աջակցող սոցիալական ցանցերի էջերում։
«5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողը մտադիր է կատարվածին իրավական ընթացք տալ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Օրեր առաջ նմանատիպ միջադեպ էր արձանագրվել նաև Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում, երբ բնակավայրն Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցությունների համատեքստում 168.am կայքի լրագրողը փորձել էր ներկայացնել Տիգրանաշենի բնակիչների կարծիքը․նրա վրա հարձակվել էին մի քանի տիգրանաշենցիներ՝ հորդորելով լքել գյուղը։
Ընդ որում, ինչպես Ազատամուտում, Տիգրանաշենում ևս միջադեպը հրահրվել էր տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի կողմից։
Տիգրանաշենում լրագրողն առանց որևէ խոչընդոտի, հանգիստ պայմաններում կատարել էր իր մասնագիտական աշխատանքը, զրուցել էր գյուղի բնակիչների հետ մինչև այն պահը, երբ հայտնվել էր ավագանու անդամներից մեկը՝ իր հետ լրագրողի գտնվելու վայր բերելով գյուղի բնակիչների, որոնք նույնանման տեքստերով սկսել էին հանդիմանել լրագրողին՝ տպավորություն ստեղծելով, որ կատարվածը կրել է կազմակերպված բնույթ։
Տեղի ունեցած այս միջադեպերը գալիս են հաստատելու այն տեղեկությունները, որ իշխանությունները ներքին կարգով բոլոր բնակավայրերում ձևավորել են խմբեր, որոնց հանձնարարված է բեմականացնել աջակցություն իշխանություններին և հարձակվել ոչ իշխանական լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը՝ իրավապահ մարմիններին կոչ անելով հետամուտ լինել կատարվածի բացահայտմանը և պատասխանատվության ենթարկել դրա մասնակիցներին ու առաջին հերթին՝ հրահրողներին։
Կոչ ենք անում իշխանություններին հատկապես նախընտրական լարված ժամանակահատվածում հրաժարվել լրագրողների դեմ ուղղված նման էժանագին քայլերից, որոնք անխուսափելիորեն արժանանալու են քրեաիրավական գնահատականի։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հանձնառու է իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու բոլոր լրագրողների իրավունքները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 12:06
Конференция «Религиозная свобода: сохранение армянского духовного, культурного и исторического наследия в Нагорном Карабахе» завершилась принятием итогового заявления, призывающего скоординированным международным действиям по защите армянского религиозного и культурного наследия, прав человека его народа и будущей безопасности армянской нации.
-
2025-06-02 11:13
В Горисе стартовала 5-ая Конференция по децентрализованному сотрудничеству Армения-Франция.
-
2025-06-02 11:09
Азербайджанская пресса непрерывно пишет об атаках пашиняновской власти против Первопрестольного Святого Эчмиадзина, пишет секретарь фракции "Честь имею" Тигран Абрамян.
-
2025-06-02 11:07
Министерство внутренних дел Армении закупило 15 полицейских машин Volvo. Sputnik Армения ознакомился с контрактом.