Ադրբեջանն աջակցում է դելիմիտացիայի անցկացմանը տարածքային ամբողջականության պահպանմամբ
Պաշտոնական Բաքուն աջակցում է միջազգային հանրության կոչերին՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության խաղաղ կարգավորման և սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի իրականացման վերաբերյալ, հայտարարել է Ադրբեջանի մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:
«Մենք բազմիցս նշել ենք, որ աջակցում ենք սահմանների լարվածության կարգավորմանը բանակցությունների միջոցով, ինչպես նաև աջակցում ենք միջազգային հանրության կոչերին՝ երկու երկրների միջև սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նաև սատարում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի եռակողմ հանձնաժողով ստեղծելու առաջարկին», - ասվում է Աբդուլլաևայի հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ժամանակ անհրաժեշտ է հարգել երկու երկրների տարածքային ամբողջականությունը:
«Միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության միջազգային իրավունքի խիստ պահպանման հիման վրա մենք կարող ենք կարգավորել միջպետական հարաբերությունները, սկսել սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան և, վերջապես, ամուր հիմք դնել խաղաղ գոյակցության համար», - ընդգծել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.
-
2025-06-09 13:57
На данный момент нет никаких обсуждений и инициатив вокруг вопроса введения церкви в налоговое поле. Об этом заявил в беседе с журналистами 9 июня глава Комитета государственных доходов Армении Эдуард Акопян.
-
2025-06-09 13:55
Депутат от фракции «Армения» Артур Хачатрян не исключает провокации и подлых выходок властей Армении в отношении Армянской Апостольской Церкви. Об этом Хачатрян заявил в беседе с журналистами 9 июня, отвечая на вопрос о нападках премьер-министра Никола Пашиняна на Католикоса всех армян Гарегина Второго.
-
2025-06-09 13:53
Полиция задержала по меньшей мере 56 человек в Лос-Анджелесе за прошедшие выходные в ходе беспорядков, которые происходят на фоне протестов против высылки нелегальных иммигрантов. Об этом правоохранители сообщили на пресс-конференции.