2020-ին պետական աշխատողներին 22 մլրդ դրամի չափով պարգևավճար է հատկացվել
Հայաստանում պաշտոնյաներին պարգևավճարներ են հատկացվում այն բանից հետո, երբ պետական ոլորտում աշխատավարձերը համեմատելի են մասնավորի հետ: Այս մասին ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
Այսպես, նրա խոսքով՝ տվյալ պահին պետական ոլորտում միջին ամսական եկամուտը՝ հաշվի առնելով պարգևավճարները, կազմում է ամսական 360 հազար դրամ: Ընդ որում, հանրապետությունում միջին աշխատավարձը կազմում է 200 հազար դրամից քիչ, այսինքն՝ հարկերը հաշվի առնելով՝ 150 հազար դրամից քիչ:
«Մինչև 2019 թվականը պետական ապարատում եղել են տարբեր աշխատավարձեր, և յուրաքանչյուր գերատեսչությունում եղել է իր աշխատավարձի չափը: Օրինակ, ֆինանսների նախարարությունում «Պետական բյուջեի մասին» օրենքով հատկացվել է առանձին պարգևատրման չափ: Գերատեսչություններ են եղել, որ պարգևավճարներ են հատկացրել արտաբյուջետային հիմնադրամներից »,-ասաց Ջանջուղազյանը:
Մյուս կողմից, ինչպես նշեց նախարարի պաշտոնակատարը, եղել են գերատեսչություններ, որտեղ ոչ մի պրեմիալ ֆոնդ չի եղել:
Նա նշեց, որ առաջարկվել է բոլոր գերատեսչությունների համար պարգևավճարների միասնական համակարգ ստեղծել:
Ջանջուղազյանը կարծում է, որ պետական ոլորտում աշխատավարձերը պետք է համեմատելի լինեն մասնավոր ոլորտում աշխատավարձերի հետ:
Նա նաև հայտնեց, որ 2020-ին պետական ոլորտում ծրագրվում էր ներգրավել 19709 աշխատակցի: Աշխատավարձերի և պարգևավճարների վճարման համար ծրագրվում էր հատկացնել 87,4 մլրդ դրամ, որից 65 մլրդ 458 մլն դրամը վճարվել է որպես աշխատավարձ և պարգևավճար:
Պարգևավճարները կազմել են 15 մլրդ 477 մլն դրամ: Դատական, պետական և քաղաքացիական ծառայության աշխատակիցներին վճարվել է 3 մլրդ 928 մլն դրամ որպես պարգևավճար: Հարկային և մաքսային ծառայության աշխատակիցներին՝ 2 մլրդ 548 մլն դրամ: Այդպիսով, 2020-ին պաշտոնյաներին 22 մլրդ դրամի չափով պարգևավճար է հատկացվել, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 17:58
Член сборной Армении по спортивной гимнастике, серебряный и бронзовый призер Олимпийских игр, чемпион мира и Европы Артур Давтян завоевал золотую медаль в шестом этапе розыгрыша Кубка мира, который подходит к завершению в Каире.
-
2025-04-28 17:56
Арцахцы могут подать заявление с тем, чтобы в их паспортах не указывалась пометка «Азербайджан», чтобы в графе место рождения было указано имеющееся в их свидетельстве о рождении другие данные - область, район, город, село. Об этом СивилНет сообщили из Службы миграции и гражданства Армении.
-
2025-04-28 17:53
Целью визита группы в Армению является более глубокое знакомство с армянским народом, его историей, культурой и духовным наследием, а также ознакомление с ситуацией в стране. Об этом заявил 28 апреля на встрече Католикоса всех армян Гарегина II с группой юристов и журналистов, прибывших из Аргентины, сопровождающий последних аргентинский армянин Пабло Гечиджян.
-
2025-04-28 17:51
Масштабное отключение электроэнергии произошло в Испании, Португалии, Бельгии, Франции и Андорре.