Սոցհարցում․ Փաշինյանի ու Քոչարյանի ընտրողների թիվը գրեթե հավասարվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արտահերթ ընտրություններից առաջ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին քվե տվողների թիվը գրեթե հավասարվել է։ «Gallup International Association» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսի ժամանակ տվյալներ հրապարակեց` ներկայացնելով իրենց անցկացրած սոցհարցումների արդյունքները:
Նավասարդյանի խոսքով ՝ մայիսի 31-ից հունիսի 4-ը հեռախոսային հարցմանը մասնակցել է Հայաստանի 1100 բնակիչ:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 22,4 տոկոսը, « Հայաստան» դաշինքի օգտին ՝ 20,6 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ձայն կտա ընտրողների 4,2 տոկոսը, իսկ 3,9 տոկոսը որոշել է քվեարկել «Պատիվ ունեմ » դաշինքի օգտին, 2,9 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստանի»», - ասաց Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ փետրվարին Փաշինյանի կուսակցությանը պատրաստ էին կողմ քվեարկել ընտրողների 33,1%-ը, Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժին՝ 7,8%-ը։
«Ստացվում է` Քոչարյանի վարկանիշը գրեթե եռակի աճել է»,– ասաց նա։
Հարցման համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի շատ կողմնակիցներ ունի գյուղերում ՝ 31,8 տոկոս։ Երևանում Փաշինյանի կուսակցությանը կողմ է արտահայտվել հարցվածների 15.1 տոկոսը, մարզային քաղաքներում՝ 19.4 տոկոսը։
««Հայաստան» դաշինքի դեպքում հակառակ պատկերն է` ընտրողների 24,6 տոկոսը Երևանից է, 23,4–ը՝ այլ քաղաքներից։ Ամենացածր ցուցանիշը՝ 14,5 տոկոսը, գյուղական բնակավայրերում է»,- նշեց Նավասարդյանը։
Նա նաև հայտնեց, որ հարցվածների 55,3 տոկոսը միանշանակ մասնակցելու է ընտրություններին, 11,9 տոկոսը` ավելի շուտ մասնակցելու է, 10,6 տոկոսը` ավելի շուտ չի մասնակցելու, իսկ 20,7 տոկոսը միանշանակ չի մասնակցելու։ Հարցվածների 1,5 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.