Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼԻԶՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԵՎ ՆՐԱ ԴԱՎԱԴԻՐ ՎՏԱՆԳՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼՆ ԱՅՍՕՐ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ
Նիկոլիզմից հրաժարվելը և նրա դավադիր վտանգները բացատրելն այսօր դարձել են ազգային անվտանգության հարց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Խավարն անվերջ անիծելու փոխարեն,մեկ մոմ վառիր՝ շուրջդ լուսավորելու համար: Շեքսպիրյան այս ոճով է պետք հաղթել նիկոլիզմին։
Նիկոլի հույսը՝ անգրագիտությունը, նյութապաշտությունն ու խավարամտությունն է։
Այն գոյություն ունի աշխարհի բոլոր երկրներում։ Եթե աշխարհում չլիներ անգրագիտությունն ու խավարամտությունը՝ չէին լինի ապստամբություններ, գունավոր հեղափոխություններ, արաբական գարուններ և այլն։ Օրինակ՝ ըստ Լոնդոնում հրատարակվող համաարաբական «Ալ Հայյաթ» թերթի, արաբական երկրներում, 15 տարեկանից բարձր տարիքի բնակչության մոտ, անգրագիտությունը երկու անգամ ավելի բարձր է մյուս երկրներից՝ շուրջ 43 տոկոս։
Ըստ տարբեր ուսումնասիրությունների՝ Հայաստանում ֆունկցիոնալ անգրագիտությունը (երբ չի իրացվել տվյալ անձի կրթության իրավունքը) կազմում է շուրջ 20%։
2018-21թթ. մենք տեսանք նաև պետության գլոբալ անվտանգության համար՝ կրթական ցածր մակարդակի սպառնալիքը։
Հենց միայն այն հանգամանքը, որ անգրագետ անձը իր անվտանգությունը կարող է վստահել երկրի անվտանգությունը բացարձակ ձախողած նիկոլին, դա արդեն իսկ ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է։
Հետևաբար՝ յուրաքանչյուր մարդ պետք է իր վրա վերցնի Նիկոլի 20%-ոց ընտրազանգվածից ցանկացած մեկի նախընտրությունը փոխելու ծանր, բայց անչափ կարևոր աշխատանքը։
Այսօր, եթե ձեզ հաջողվի Նիկոլին ընտրող որևէ մեկի կարծիքը փոխել, և վստահ լինեք, որ նա այլևս նիկոլիզմ չի ընտրելու, ապա հանգիստ կարող եք ասել, որ դուք փրկել եք ոչ միայն այդ անգրագետ մարդուն, այլ նաև իր նման շատերի կյանքն ու ապագան։
Նիկոլիզմից հրաժարվելը և նրա դավադիր վտանգները բացատրելն այսօր դարձել են ազգային անվտանգության հարց։
Խնդրանքս վերաբերում է բոլոր պատասխանատու քաղաքացիներին.
գտե՛ք ձեր շրջապատում նիկոլ ընտրող մեկ քաղաքացու, և փաստերով ու բացատրական աշխատանքով բացեք նրա աչքերը, փոխեք նրա մեջ նստեցրած նիկոլա-սատանայական կեղծիքն ու մանիպուլյացիան։
Մենք պարտավոր ենք դա անել, որովհետև նիկոլիզմի երկրորդ ալիքից հետո՝ Հայաստան այլև չի լինի»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 11:22
Делегация Союза армян России во главе с Ара Абрамяном посетила Храмовый комплекс ААЦ в Москве и встретилась с главой Российской и Ново-Нахичеванской епархии ААЦ, архиепископом Езрасом Нерсисяном (родной брат Католикоса Всех армян Гарегина II – ред).
-
2025-06-11 11:19
Расходы Министерства окружающей среды Армении в 2024 году составили 9,3 млрд. драмов. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 11 июня министр финансов республики Ваге Ованнисян.
-
2025-06-11 11:14
Сегодня, 11 июня, в Гегаркуникской области произошел взрыв и обрушение. Около 08:35 в Национальный центр управления в кризисных ситуациях Спасательной службы МВД РА поступил сигнал о том, что в здании по адресу Паруйр Севак, 4 в городе Чамбарак произошел взрыв и обрушение, сообщает Shamshyan.com.
-
2025-06-11 11:09
Вопрос о дальнейшем нахождении Армении в авиационном "черном списке" ЕС вероятнее всего будет решен в течение 2025 года. Об этом свидетельствует ответ министерства территориального управления и инфраструктур Армении на письменный запрос Sputnik Армения.