ԸՎԿ․ Փաշինյանի քարզչությունը իրականացվել է վարչական ռեսուրսի մեծածավալ կիրառմամբ
Ընտրությունների վերահսկման կոմիտեն, լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկման, ինչպես նաև՝ լրագրողների հետ զրույցի արդյունքում պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին այցելել է Արարատի մարզ` նախընտրական քարոզչություն անելու նպատակով, ինչը զուգորդվել է մի շարք խախտումներով: Այս մասին հայտարարություն է տարածել Ընտրությունների վերահսկման կոմիտեն:
Ընտրությունների վերահսկման կոմիտեն, լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկման, ինչպես նաև՝ լրագրողների հետ զրույցի արդյունքում պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին այցելել է Արարատի մարզ` նախընտրական քարոզչություն անելու նպատակով, ինչը զուգորդվել է մի շարք խախտումներով.
1. աշխատանքային ժամին վարչական ռեսուրսի մեծածավալ կիրառմամբ,
2. Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության խոսքի տարածմամբ,
3. իրադարձությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտմամբ:
Մասնավորապես, քարոզչական հավաքին մասնակցող քաղաքացիները վիրավորել և հայհոյանքներով են ուղեկցել Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանին և Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանին, քաղաքացիներից մեկը հարվածել է Անի Գևորգյանին և խլել նրա հեռախոսը: Քաղաքացիները վնասել են նաև նկարահանող տեխնիկան, հարձակվել լրագրողներին տեղափոխող մեքենայի վրա: Ընդ որում, լրագրողների կողմից մասնագիտական էթիկայի խախտման որևէ դրսևորում չի արձանագրվել։
Լրագրողների կողմից իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելուն խոչընդոտել են նաև ոստիկանները, որոնց հետ մշտապես եղել են քաղաքացիական հագուստներով անհայտ անձինք, որոնք ողջ ընթացքում հրահանգավորել են ոստիկաններին:
Հավաքների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ատելության խոսք է տարածել և փաստացի հրահանգավորել է հարձակումները փողոցներում` ընդդիմադիրների և այլախոհների դեմ:
Ընտրությունների վերահսկման կոմիտեն խստիվ դատապարտում է տեղի ունեցածը, գտնում է, որ առկա են հանցակազմի տարրեր, ուստի և իրավասու մարմիններից պահանջում է անհապաղ սկսել քրեական վարույթ և հարուցել քրեական հետապնդում առերևույթ հանցանք կատարած բոլոր անձանց, այդ թվում` վարչապետի de facto պաշտոնակատարի նկատմամբ:
Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանապետից պահանջում ենք բացահայտել ոստիկաններին ուղեկցող քաղաքացիական հագուստով անձանց, բացահայտել նրանց պաշտոնները և լիազորությունները և այսուհետ բացառել նման երևույթները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քարոզչական հավաքների ընթացքում վարչական լծակներ է օգտագործում և ատելության խոսք տարածում, ինչի հետևանքով էլ հարձակումներ են տեղի ունենում լրագրողների նկատմամբ»,- ասվում է հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 15:19
Двое человек получили ранения в результате стрельбы в спальном районе Аван в Ереване. Об этом сообщила пресс-служба министерства внутренних дел Армении.
-
2025-06-10 15:18
Партия "Дашнакцутюн" поддержала Армянскую апостольскую церковь на фоне нападок руководства республики на высшее духовенство, назвав риторику властей антинациональной и антиконституционной.
-
2025-06-10 15:16
Секретарь блока "Айастан" Арцвик Минасян назвал "очередным шоу" обвинения, выдвинутые против него Генеральной прокуратурой Армении.
-
2025-06-10 14:22
Джавахкская диаспора России" заявляет свой протест против политики очернения Армянской Апостольской Церкви со стороны пашиняновской власти. В заявлении говорится: