Последние новости

Բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը. ԿԸՀ–ն հայտարարություն է տարածել

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին կոչ է անում խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԸՀ մամուլի ծառայությունը։

«Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը»,–ասվում է ԿԸՀ հայտարարության մեջ:

Հիշեցնենք` այսօրվանից` 2021 թվականի հունիսի 7-ից, մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ