ARARAT ՆԱԻՐԻ ԿՈՆՅԱԿԸ ՆՎԱՃԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՏՈԿԻՈՅԻ ՎԻՍԿԻԻ և ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Հունիսին Ճապոնիայի մայրաքաղաքում աշխատանքները ամփոփեց Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթն, որի արդյունքներով ARARAT Նաիրի 20 տարվա հնացման կոնյակը արժանացել է ոսկե մեդալի և «Կատեգորիայի հաղթող» կոչմանը։
ՏՈԿԻՈՅԻ ՎԻՍԿԻԻ և ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆ, որը գործում է Ճապոնիայի համապատասխան հետազոտական կենտրոնի կառավարմամբ, միտված է համաշխարհային մակարդակով բացահայտելու և տարածելու բարձր որակի խմիչքները։ Այս տարի մրցույթին մասնակցեցին 427 խմիչքներ աշխարհի տարբեր երկրներից, որոնց թվում էին նաև համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր ապրանքանիշեր։ Այդ իմաստով մրցակցությունը ARARAT Նաիրիի համար ևս թեժ էր, սակայն լեգենդար հայկական կոնյակը հաղթահարեց թե´ մրցույթի առաջին՝ մասնագետների անհատական գնահատականի, թե´ երկրորդ խմբային քննարկումների փուլերը և հայտնվեց «Լավագույներից լավագույնը» անվանակարգում, որի արդյունքում բաշխվեցին մրցույթի ոսկե հաղթանակները։
«Ուրախ եմ, որ վերափոխելով մեր կոնյակի արտաքին տեսքը և բացելով ARARAT կոնյակների պատմության մի նոր էջ, մենք կարճ ժամանակում արժանացանք բարձր գնահատականի աշխարհի ամենատարբեր անկյուններում, ամենադժվարաճ մասնագետների կողմից։ Սա, կարծում եմ, գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու, որ լեգենդար հայկական կոնյակը անվերապահորեն շարունակում է հաղթանակների լավագույն ավանդույթները՝ բացելով նորանոր հեռանկարներ բրենդի առավել լայն և ընդգրկուն առաջխաղացման համար», - նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
1967 թվականին ստեղծված ARARAT Նաիրի կոնյակը արժանացել է 30-ից ավելի ոսկե մեդալների աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում, սակայն սա առաջին հաղթանակն է ծագող արևի երկրից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:01
Клиенты Ардшинбанка с vPOS теперь могут активировать мгновенные платежи в своих онлайн-кассах через Apple Pay. Новый сервис стал возможен благодаря национальной платёжной системе Arca и участию специалистов банка.
-
2025-07-18 15:17
Благодаря сотрудничеству между Америабанком и Arca, теперь уже можно совершать платежи через Apple Pay также и на армянских онлайн-платформах. Эта функция активна как для iPhone, так и для других устройств Apple.
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.