«Դու էլ գերի վերցրու ու փոխանակիր». Սերժ Սարգսյանը` Փաշինյանի հայտարարության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Արագածոտնում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` գերիների մասին հայտարարությանը։
Փաշինյանը երեկ Արմավիրի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ գերիների հարցն ուզում են մեր պետության և մեր ժողովրդի դեմ օգտագործել` անհամաչափ զիջումներ պարտադրելու համար։ Նա նշել էր, որ այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար, և նրանք մեզ կներեն մեկ ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե մենք հանուն նրանց ազատության զիջենք մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։
Սերժ Սարգսյանին զայրացրել է Փաշինյանի այս հայտարարությունը։
«Եթե դու վախենում ես դիմադրել, պարզ ա, չէ՞, որ նրանք գալու են, անելու են։ Արե՞լ են` 10-ն էլ դու վերցրու, 20–ը վերցրու։ Վերցրու ու փոխանակիր։ Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 հոգի ստանա։ Եվ այդ ժամանակ ինքը ամեն օր կզբաղվի դրանով»,– նշել է ՀՀ երրորդ նախագահը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).