EPP․ Մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը
Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը գալիք ընտրություններին իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը. «Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ մենք ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել մեր անդամ կուսակցությանը` Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
Հայաստանը տարածաշրջանում մեզ համար հուսալի գործընկեր է, և մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Եվրամիության միջև ավելի սերտ հարաբերությունների օգտին: Ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում շատ կարևոր է անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ և բացառել բոլոր հնարավոր անօրինությունները, պետական աշխատողների վրա ճնշումները և պետական ռեսուրսների չարաշահումը:
Մենք խրախուսում ենք բոլոր ներգրավված ուժերին գործընթացին ցուցաբերել կառուցողական մոտեցում և պահպանել ժողովրդավարությունը: Վերջին ամիսներին Հայաստանը շատ ցավոտ և դժվար ժամանակներ է ապրել: Հավատում ենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ի վիճակի է իր ներդրումն ունենալ երկրում և տարածաշրջանում անվտանգության վերականգնման գործում և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ` ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի: Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել ինչպես քարոզարշավին, այնպես էլ ընտրությունների ընթացքին և շարունակելու ենք մշտապես կապի մեջ լինել մեր անդամ կուսակցության՝ ՀՀԿ-ի հետ»:
#Պատիվ_ունեմ #vote6
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:58
Летняя событийная афиша Москвы порадовала жителей и гостей столицы насыщенной программой: в течение недели ведущие джазовые коллективы России и зарубежья выступали на лучших открытых площадках города. Организатор фестиваля — Фонд Игоря Бутмана при поддержке Президентского фонда культурных инициатив и Департамента культуры города Москвы.
-
2025-06-16 11:21
«Согласно полученным сообщениям, военно-морские и военно-воздушные силы США и Великобритании приближаются к Ирану и готовятся вступить в войну, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-06-16 10:00
Азербайджан, ставший инструментом в руках Тель-Авива, сегодня представляет главную угрозу безопасности Ирана и всего региона, распространение подобных фальшивок не спасёт Алиева от ответственности за подрыв региональной стабильности и предательство интересов мусульманского мира, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, коснувшись азербайджанских обвинений в отношении иранских армян и спецслужбы Армении, якобы «передававших секретную информацию третьей стороне». Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-16 09:28
Церковь, как ранее парламент, суд или НКР становится помехой на пути к внутри-и-внешнеполитической гомогенизации, по которой уже не первый год последовательно продвигается Пашинян, написал в публикации «Наступление на церковь: новый этап «бархатной революции» в Армении?» в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов.