Последние новости

ՈՉ ԱԴԵԿՎԱՏԻ ՄՈԴԵԼԸ…

Կոմպրոմատը, որով սպառնում էր Սերժ Սարգսյանը, օգնեց ցույց տալ Ղարաբաղի շուրջ բանակցությունների ողջ էությունը։ Այդ մասին հայտարարել Է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաք իր նախընտրական այցի ժամանակ, հաղորդում է Sputnik Արմենիան։

Նա հիշեցրել է, որ նախօրեին Սերժ Սարգսյանն ու նրա կողմնակիցները հայտարարել են կոմպրոմատի մասին, որը ջախջախելու է Փաշինյանին ու իր ողջ նախընտրական քարոզարշավը: Բայց Փաշինյանի խոսակցության հրապարակված ձայնագրությունից, իբր, պարզ է դառնում, թե ինչ փակուղային վիճակում է ինքը ժառանգել բանակցային գործընթացը 2018-ի մայիսին։ Իշխանափոխության հետ դա կապ չունի, ասել է նա։ Դեռևս 2016 թվականի հունվարին, երբ Հայաստանում իշխանափոխության մասին ոչ ոք չէր էլ մտածում, միջնորդներն առաջարկել են հրաժարվել Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակից։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ է ԼՌԵԼ. նա, ըստ երևույթին, նույնիսկ չի հասկացել, թե ինչ տեղի ունեցավ, չի գիտակցել հայտնի ձայնագրության հրապարակման հնարավոր հետևանքները՝ միամտորեն սպասելով ընտրազանգվածի շրջանում այդ տեղեկատվական ռումբի «պայթյունային» հզոր ալիքի։ Իրականում ակնհայտ է, որ ներքին սպառողի արձագանքն այդ ձայնագրության հրապարակումով ակնկալվում էր ամենավերջին հերթին։ Սերժ Սարգսյանը, բնականաբար, շատ լավ հասկանում է, որ այսօր Արցախի շուրջ բանակցային գործընթացի բովանդակությամբ դժվար թե հնարավոր լինի փոխել ընտրողների համակրանքն ու հակակրանքը։ Բոլոր նրանք, ում հետաքրքրում է այս թեման, վաղուց կողմնորոշվել են։ Բոլոր նրանք, ովքեր արդարացիորեն համարում են, որ տեղի ունեցածի պատասխանատվությունն ու մեղքն ամբողջությամբ ընկած է կապիտուլյանտի ուսերին, արդյունքում ոչ մի նոր բան չիմացան։ Թերևս միայն լրացուցիչ փաստով ամրապնդեցին այն համոզմունքը, որ բանակցային գործընթացը գիտակցաբար տապալվել է Փաշինյանի կողմից, ինչն էլ, համապատասխանաբար, հանգեցրել է պատերազմի։ Իսկ նրանք, ովքեր Փաշինյանին չեն համարում աղետի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն և հավատում են այն զառանցանքին, թե Քոչարյանի ու Սարգսյանի խղճի վրա են պատերազմն ու դրա հետևանքները, իրենց կարծիքը հաստատ չեն փոխի։ Նրանց ընդհանրապես քիչ են հետաքրքրում և՛ բուն Արցախը, և՛ առավելևս բանակցային ողջ գործընթացի էությունը։ Այնպես որ, կրկնում եմ, ներքին լսարանին ձայնագրությունը գործնականում չտպավորեց, նախընտրական մրցավազքում դիմակայող ուժերի վարկանիշում էլ շտկումներ չմտցրեց։

Այդուհանդերձ թերագնահատել ձայնագրության հրապարակման հետ կապված պատմությունը չի կարելի։ Եվ դրա (ձայնագրության) ամենավառ դրվագի մասին էլ մոռանալ հաստատ չարժե։ Ըստ էության, բացահայտումն ամենևին էլ այն չէր, թե ինչ էր Փաշինյանը մտածում ու ասում խնդրի էության վերաբերյալ։ Գրառման ողջ «աղը» այն է, թե ինչպիսին է Փաշինյանի գործողությունների մոդելն այն իրավիճակներում, երբ իր առջև բարդ հարցեր են դրված։ Մոդելը, պարզվում է, պարզունակ է այլանդակության աստիճան. պարզապես ձևանալ ոչ ադեկվատ։ Այստեղ, ի դեպ, ակամայից մտաբերեցի մի փոքրիկ դրվագ, երբ Փաշինյանը անթերի խաղաց ոչ ադեկվատի դերը ՀԱՊԿ գործընկերների առջև, նիստի ժամանակ գրպանից հանելով հեռախոսն ու լուսանկարելով ստորագրվող փաստաթղթերը

Մինչեվ հունիսի 9-ը Փաշինյանը միջազգային գործընկերների առջև հանդես է եկել էքսցենտրիկ մարդու կերպարով։ Նրա անհասկանալի բազմաթիվ քայլերը, խոսքերը, ամենայն հավանականությամբ, վերագրվել են արտառոց պահվածքին։ Այժմ, ըստ էության, այդ բլեֆը բացահայտված է, հիմա բոլորի համար հասկանալի են այդ մարդու անտրամաբանական, անբացատրելի գործողությունների դրդապատճառները։ Բայց այդ բացահայտման գլխավոր հասցեատերերը, թերևս, Փաշինյանի արտաքին հրահանգիչներն են։ Ակնհայտ է, որ նրանց համար էլ տհաճ անակնկալ պետք է դառնա Փաշինյանի վարքագծի մոդելը բարդ իրավիճակներում։ Ո՜վ գիտե, թե ում հետ, երբ և ինչ հարցում է նա գժի տեղ դրել իրեն, ինչ «կոնվեյերից թռել»՝ ձևանալով ոչ ադեկվատ

Ամենայն հավանականությամբ, հիշյալ ձայնագրության հրապարակման արդյունքն արժե ակնկալել հունիսի 20-ից հետո, երբ միջազգային դիտորդները կհնչեցնեն իրենց գնահատականները անցած ընտրությունների վերաբերյալ։ Լուրջ խաղացողները ահավոր չեն սիրում, երբ վայ-ճարպիկները բլեֆ են անում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НА СТАРТЕ МАРАФОНСКОГО ЗАБЕГА
    2025-07-19 10:06

    Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.

  • ЦВЕТЫ И ЦВЕТОЧКИ
    2025-07-18 09:35

    Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.

  • ОБЕЩАНИЕ ПО ВТОРОМУ КРУГУ
    2025-07-16 11:28

    В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.

  • А ЭФФЕКТИВНОСТЬ РАВНА НУЛЮ
    2025-07-11 09:48

    Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ