Քոչարյան. «Գույք պարտքի դիմաց» գործընթացը կապ չունի ո՛չ ՀԱԷԿ-ի, ո՛չ երկաթուղու հետ
«Գույք պարտքի դիմաց» գործընթացը կապ չունի ո՛չ ՀԱԷԿ-ի, ո՛չ երկաթուղու հետ: Այս մասին Չարենցավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա հիշեցրեց, որ այդ գործընթացի արդյունքում հաջողվել է ներգրավել 100 մլն դոլարի չափով ներդրում:
Այդ ձեռնարկությունները պահպանվում են և հարկ են վճարում: Բացի այդ, նոր աշխատատեղեր են ստեղծվել:
«Երկրորդ նման գործարքը «Իրան-Հայաստան» գազամուղի ծրագիրն է, երբ գումար չծախսելով՝ մենք գազամուղ ենք կառուցել և ներդրումներ ներգրավել «Գազպրոմ» ընկերությունից 600 մլն դոլարի չափով»,-նշեց երկրորդ նախագահը:
Քոչարյանը պարզաբանեց , որ 1998 թվականին ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 120 մլն դոլար, իսկ 2008-ին՝ ավելի քան 4 մլրդ դոլար:
«1998 թվականին ծայրաստիճան աղքատության ցուցանիշները եղել են 21%-ի մակարդակում, իսկ 2008 թվականին այդ ցուցանիշը կրճատվել է 3,1%-ով: 2020 թվականին տնտեսական անկումը , օրինակ, կազմել է ավելի քան 7%: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ կյանքս իզուր եմ ապրել: Իշխանությունն այսօր չի ապահովում մարդկանց նույնիսկ բազային պահանջներով: Նրանք անդառնալի սխալներ են թույլ տվել»,-հավելեց Քոչարյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 18:05
Сопротивление в ответ на атаку Никола Пашиняна на Армянскую церковь в конечном итоге должен возглавить Первопрестольный Святой Эчмиадзин. Такое мнение выразил в беседе с корреспондентом Panorama.am политолог Армен Минасян, комментируя планируемые властями Армении действия против резиденции Католикоса всех армян.
-
2025-07-21 18:03
«За проектом так называемого "Зангезурского коридора" полностью стоит турецко-азербайджанский тандем, а другие международные субъекты поддерживают его, исходя из собственных интересов», – заявил журналистам представитель Верховного органа АРФ «Дашнакцутюн» Армении, депутат Национального Собрания от фракции «Армения» Ишхан Сагателян.
-
2025-07-21 18:02
Католикос всех армян Гарегин II уже при жизни был назван народом Строителем — подобно патриархам Нерсесу III Строителю (641–661 гг.) и Вазгену I Строителю (1955–1994 гг.). Об этом заявил предстоятель Масиацотнской епархии епископ Геворг Сароян.
-
2025-07-21 18:01
Армения и Грузия подписали в понедельник Соглашение о реадмиссии, которое позволит более эффективно управлять миграционными потоками, сообщает пресс-служба МВД РА.