Հունիսի 12-ը Ռուսաստանի օրն է
Հայաստանն ու Ռուսաստանը հետևողականորեն զարգացնում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնց հիմքում ընկած է մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ամուր հիմքի վրա բազմաբնույթ փոխգործակցություն կառուցելու ձգտումը։ Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում այս մասին նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա շնորհավորել է Պուտինին ու Ռուսաստանի եղբայրական ժողովրդին պետական տոնի` Ռուսաստանի օրվա առթիվ, նշել, որ Ռուսաստանի նորագույն պատմության մեջ հունիսի 12-ը մարմնավորում է երկրի քաղաքական և տնտեսական ոլորտներում հիմնարար վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ու տեղի էլ ավելի ամրապնդումը:
«Համոզված եմ, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կշարունակեն զարգանալ դաշնակցային փոխգործակցության հունով` հանուն մեր պետությունների շահերի, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման»,–ասվում է Փաշինյանի ուղերձում:
Փաշինյանը ՌԴ նախագահին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:33
Израиль нанес удар по одному из зданий иранского министерства иностранных дел. Об этом, как передает РИА Новости, сообщил заместитель главы МИД Ирана Саид Хатибзаде.
-
2025-06-16 04:29
Израиль готов прекратить свою кампанию, если Иран примет требования США о сворачивании своей ядерной программы, заявил премьер-министр Израиля Биньямин Нетаньяху в интервью телеканалу Fox News.
-
2025-06-16 04:27
Сильный град в Тавуше нанес огромный ущерб винному заводу Aghababyan Wines.
-
2025-06-16 04:23
Президент США Дональд Трамп наложил вето на план Израиля убить верховного лидера Ирана аятоллу Али Хаменеи, сообщает Reuters со ссылкой на двух американских чиновников.