ՄԻՊ․ ՀՀ վարչապետի կարգավիճակի մեջ չի մտնում սպառնալիքներ հնչեցնելը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի իրավական կարգավիճակը, ինչպես նաև այն, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը վերաբերում է պետական մարմիններին և պաշտոնատար անձանց՝ սույն հայտարարությունը վերաբերում է մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց մի շարք հարցերի, որոնք արձանագրվել են Սյունիքի մարզում երեկվա քարոզարշավի ժամանակ՝
1. Անթույլատրելի են մուրճի անընդհատ ցուցադրությունն ու պատկերավոր համեմատությունները, ինչը մարդկանց մոտ կարող է առաջացնել մուրճով հարցեր լուծելու պատկերացումներ: Ավելին, մշտադիտարկումը վկայում է, որ մուրճի հետ կապված բառապաշարն ավելի է բռնության հետ ասոցացվում (օրինակ՝ «սա ժողովրդի չագուչնա, ու հունիսի 20-ին այս չագուչը իջնելուա ձեր դատարկ գլուխներին» և այլն):
Անթույլատրելի է իրավապահ մարմիններով սպառնալը նախընտրական քարոզարշավի մասնակից մյուս քաղաքական ուժերի («ուզում է Ոստիկանության դուբինկաների տակ ընկնել» և այլն): Հաշվի առնելով Ոստիկանության ուղիղ ենթակայությունը ՀՀ վարչապետին՝ նման բառապաշարը կարող է սխալ ուղերձ ընկալվել Ոստիկանության տարբեր ծառայողների համար:
Մտահոգիչ է համատեքստը, որում անընդհատ օգտագործվում է «պողպատե մանդատ» արտահայտությունը՝ ասոցացվելով մարդու իրավունքների խախտումների հետ:
Վարչապետի պաշտոնակատարի նման հռետորաբանությամբ ելույթներից հետո այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս նույն սկզբունքով սկսում են ատելության ու բռնության բառապաշարով հայտարարություններ անել՝ սպառնալով Ոստիկանության միջամտությամբ («իրավապահ մարմինների կրունկների տակ եք հայտնվելու (....) ոտնատակ կտանք» և այլն):
2. ՀՀ վարչապետի կարգավիճակի մեջ չի մտնում սպառնալիքներ հնչեցնելը տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ համայնքապետերի նկատմամբ:
Կոնկրետ դեպքում խոսքը նրա մասին է, երբ խոսվում է քրեական գործեր հարուցելու և քրեակատարողական հիմնարկների մասին, քանի որ Վարչապետը չունի ո՛չ քրեական գործեր հարուցելու, ո՛չ մարդկանց քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկելու իրավասություն:
Հարցն այն է, որ համայնքների ղեկավարներն առաջնային մանդատով, ՀՀ քաղաքացու փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված պաշտոնյաներ են, իսկ վարչապետի պաշտոնակատարի նման գնահատականը նախևառաջ խնդրահարույց է քաղաքացիների քաղաքական իրավունքների, առաջնահերթ՝ ընտրելու իրավունքի երաշխավորման տեսանկյունից:
3. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի` զանգվածային ազատումների մասին խոսելը կապվում է աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների և կամայականությունների, գործադիր իշխանության կամայական միջամտությունների հետ:
Նշված հարցերին անդրադարձի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախընտրական քարոզարշավի հավաքների ժամանակ մարդկանց մոտ ընկալվում է հենց ՀՀ վարչապետի, այլ ոչ թե պաշտոնակատարի կարգավիճակով: Հավաքների կազմակերպիչներն իրենք, ելույթ ունեցողներն են ներկայացնում՝ որպես ՀՀ վարչապետ»:
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 11:16
Министерство обороны Армении опровергло дезинформацию Минобороны Азербайджана о якобы обстреле азербайджанских позиций.
-
2025-04-21 11:14
Прошедшей ночью азербайджанские ВС стреляли в районе села Хнацах особенно интенсивно. Об этом сообщил Sputnik Армения один из жителей села.
-
2025-04-21 11:11
В результате несчастного случая безвременно ушел из жизни карабахский журналист, поэт Карен Ширинян. Об этом говорится в сообщении, распространенном на странице в «Facebook» агентства «Новости из Карабаха».
-
2025-04-21 11:09
Центральный банк Республики Армения 21 апреля 2025 года вводит в обращение золотую памятную монету «100-летие со дня рождения Джерарда Л. Гафесчяна».