Սերժ Սարգսյան․ Անհայտ կորածների թիվը 1064 է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ինֆորմացիա չունի, թե 44–օրյա պատերազմի ժամանակ, հայկական կողմը քանի զոհ և գերեվարված ունի։
«8 ամիս է անցել ռազմական գործողությունների ավարտից, իսկ մենք տեղյակ չենք այդ թվերի մասին։ Սրանից ավելի խայտառակ վիճակ չի կարող լինել, դա մեծ հանցագործությունէ ոչ միայն նրանց հանդեպ, ովքեր զոհվել են, անհայտ կորել են, գերության մեջ են, այլև ընդհանրապես, բոլոր ուսադիրավոր մարդկանց նկատմամբ։ Բայց ամբողջ խնդիրն այն է , որ վերջնական չիմանալուց բացի, սրանք ամեն ինչ կեղծում են։ Հիշում եք՝ Առողջապահության նախարարությունը մի թիվ էր ասում զոհվածների մասին, վարչապետ կոչեցյալը երկրորդ թիվն էր ասում, և հետո փորձում էին դզել–փչել»,– Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ ասել է նախագահը։
Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իր հեռախոսում կա փաստաթուղթ, որը վկայում է այս իշխանությունների «շանտղության» մասին։
«Զինվորների ապահովագրության հիմնադրամը՝ ապրիլին, Կառավարությանը զեկուցել է, որ անհայտ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես։ Արա, գոնե մարդավարի դուրս գան, ասեն՝ գիտեք, մենք չենք կարողացել պարզել հստակ թիվը, ինչ–որ չափով այս հիմնադրամը տիրապետում է, և այսպիսի թիվ է ասում։ Լավ, ո՞նց կարելի է այդ մարդկանց նկատմամբ այդպես վերաբերվել։ Հիշո՞ւմ եք, որ Ազգային ժողովում զոհվածների մասին խոսում էր պլյուս– մինուսով։ Բա դա ստորություն չի՞, զոհվածների մասին այդպես խոսելը։ Ադրբեջանը փակել էր զոհվածների մասին տվյալները, մենք քննադատում էինք Ադրբեջանին, հիմա սրանց ի՞նչ ասենք, սա է սրանց դեմքը։ Մեր վրդովմունքը տեղ հասցնելու միակ ձևը՝ հունիսի 20–ի ընտրություններն են»,– ասել է Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 10:35
Пашинян, присвоивший все ключевые ветви и институты власти, готов устранить любое препятствие, угрожающее его власти, – даже ценой свержения конституционного строя, пишет онлайн-ресурс Армянского центра стратегических и национальных исследований «ACNIS ReView. Взгляд из Еревана» в публикации «Последний бастион». В ней подчеркивается, что очередь дошла до последнего из столпов нашей национальной идентичности – Церкви, которая уже 7 лет в одиночку противостоит нападкам власти, и долг каждого из нас – вступить в священную борьбу, встать рядом с Верховным Патриархом: последний бастион, последний окоп мы должны защитить всей нацией, иначе потомки нам этого не простят… Статью полностью приводим ниже.
-
2025-06-09 10:26
Есть истории, покоряющие современников, а потом со временем превращающиеся в легенды, хотя и были на самом деле. В этот список войдет и железный хачкар у часовни Камакатар в Ванадзоре. Он создан кузнецом Эмилем Саргсяном.
-
2025-06-09 10:05
Газета «Ноев Ковчег» продолжает серию публикаций о российских военнослужащих и бойцах добровольческих отрядов, которые в зоне СВО (специальной военной операции) проявляют невероятные примеры доблести и отваги на поле боя.
-
2025-06-07 09:13
Артем Саркисович Саркисян родился в селе Чартар (Мартунинский район НКАО) в 1926 году. С отличием окончил среднюю школу в 1944 г., а потом в 1950 - физико-математический факультет Азербайджанского государственного университета. Далее последовал рывок в научной карьере.