Պարեկային երթուղիները օրական մոտ 200 կիլոմետր են կազմում
Ռուսաստանի խաղաղապահ զորակացմի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի և տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգության ապահովման խնդիրները: Հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նախորդ օրը Մատաղիս-Քարվաճառ և հետադարձ երթուղով Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը ապահովել է 53 բեռնատարների տեղաշարժը, որոնք շինանյութ են մատակարարել պատերազմի հետևանքով Ադրբեջանի օկուպացրած բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու համար: Բեռներում եղել են նաև սննդամթերք և տարբեր ապրանքներ:
«Քաղաքացիական տրանսպորտի և հումանիտար բեռների ուղեկցման խնդիրները կատարելուց բացի, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումը պարբերաբար մասնակցում է մարդասիրական գործողությունների շրջանակներում Բերձորի միջանցքում անվտանգության ապահովմանը և պարեկություն իրականացմանը: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկային երթուղիները օրական մոտ 200 կիլոմետր են կազմում:
Խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում պարեկություն իրականացնելիս հրադադարի ռեժիմի խախտումներ և ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել»,-ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.