Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ՁԵՌՔԻ ՄՈՒՐՃՈՎ ՔԱՆԴՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
2020 թվականի 7,6%-ով տնտեսական անկումից հետո Հայաստանը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել։ Վերջին շաբաթների ընթացքում իշխանության ներկայացուցիչները աջուձախ գլուխ են գովում այս տարվա 2,6%-ով աճի մասին՝ դիտավորյալ չնշելով, որ այս «աճը» նախորդ տարվա անկման համեմատ է հաշվարկված (զրոյին մոտ թվի հետ համեմատած)։ Իսկ այս տարվա իրական աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության և շինարարության ոլորտների աճով։
Սյունիքում Փաշինյանը մի քանի քվե ավել շահելու և իր քաղաքական հակառակորդին պատժելու համար խոսեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և առհասարակ հանքարդյունաբերության ազգայնացման մասին։ Սա գործող իշխանությունների հերթական պոպուլիզմն է, որը լրացուցիչ անորոշություն, սպառնալիք է ստեղծում Հայաստանի տնտեսության համար, և հաշիվ առնելով հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտահանման կարողությունները, վարկային խոշոր պարտավորությունները՝ վարչապետի պաշտոնակատարը մեծ հարված է հասցնում Հայաստանի ֆինանսական և սոցիալական կայունությանը։ Ի դեպ, հիշեցնեմ, որ Հայաստանի սահմանադրությամբ ընդերքն ազգային է, այսինքն՝ ՀՀ կառավարությունը տրամադրում է այս կամ այն կազմակերպությանն ընդերքի օգտագործման իրավունք, և ոչ որպես սեփականություն։ Հանքարդյունաբերության ոլորտում մեծ արժեք է ներկայացնում ոչ թե գործարանի պատերը, սարքավորումները, այլ ընդերքի օգտագործման իրավունքը, որը տրամադրում է հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։
Անշուշտ, հանքարդյունաբերության ոլորտում փոփոխությունների խիստ կարիք կա, և չպետք է ընդերքի շահագործումը շարունակվի իրականացնել ի հաշիվ հաջորդ սերունդների։ Դրա համար անհրաժեշտ է մասնագիտական քննարկումներ և վերլուծություններ, որոնք թույլ կտան գտնել եկամուտների արդարացի բաշխման նոր և արդյունավետ մեխանիզմներ։
Ընտրություններից հետո էլ կյանք կա․․․
Սուրեն ՊԱՐՍՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:13
Артем Саркисович Саркисян родился в селе Чартар (Мартунинский район НКАО) в 1926 году. С отличием окончил среднюю школу в 1944 г., а потом в 1950 - физико-математический факультет Азербайджанского государственного университета. Далее последовал рывок в научной карьере.
-
2025-06-07 08:44
«Продолжается опасная эскалация в конфликте вокруг Украины. Мир ждет, каким будет ответ России на нападение на ее стратегические аэропорты, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - После своего разговора с Путиным, Трамп заявил, что ответ будет жестким. Снова взорваны железнодорожные пути на территории России. Ведущий эксперт по международным отношениям Джон Миршаймер вчера заявил, что он видит растущую угрозу ядерной войны.
-
2025-06-05 18:29
Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-05 16:10
Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.