Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Արա Աբրահամյանի հանդեպ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել ռուսաստանցի մի խումբ հայ գործարարների նկատմամբ՝ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, տեղեկացնում է News.am-ը։
Ներկայացնում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության անհեթեթ տեքստը այնպես, ինչպես այն հրապարակվել է ադրբեջանական լրատվամիջոցներում.
«Ադրբեջանական Հանրապետության գլխավոր դատախազության կողմից իրականացվել է հետաքննություն մի շարք ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետություն և այնտեղից Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջան զենքի և ռազմատեխնիկայի ապօրինի ներկրման մասին։
Պարզվել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Սարգսի Կարապետյանը, որը Հայաստանում հայտնի է որպես «գորշ գործարար», և «Royalsys Engineering»-ի սեփականատեր Դավիթ Գալստյանը, «KOMEX» ընկերության գլխավոր տնօրեն Արա Արշավիրի Աբրահամյանը և այլք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին զենքով, զինամթերքով, պայթուցիկ նյութերով և ռազմատեխնիկայով զինելու նպատակներով, խախտելով Միջազգային բեռնափոխադրումների մաքսային կոնվենցիան և Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման պայմանագիրը, 2001-2021թթ. ընթացքում ուղևորատար ինքնաթիռների, Հայաստանի ՌՕՈւ Ил-76 ТД բեռնատար ինքնաթիռի, ինչպես նաև Արա Աբրահամյանի ձեռք բերած «Իլյուշին-76ТД» բեռնատար ինքնաթիռի միջոցով կազմակերպել են ապօրինի ճանապարհով ձեռք բերված խոշոր տրամաչափի մարտական հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի մաքսանենգություն օդային ճանապարհով դեպի Հայաստանի Հանրապետություն և այնտեղից՝ Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանական Հանրապետության հարակից շրջաններ։
2021թ. ապրիլի 28-ին գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածերով, գործով քննությունը հանձնարարվել է գլխավոր դատախազության Քննչական վարչությանը։
Սամվել Սարգսի Կարապետյանը, Դավիթ Գալստյանը և Արա Աբրահամյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 100.1, 218.1, 228.3, 279.1 և 206.4 հոդվածներով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ձերբակալությունը, և նրանց բոլորի հանդեպ հայտարարված է միջազգային հետախուզում։
Վերոնշյալ քրեական գործի առնչությամբ գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել արտասահմանյան երկրների համապատասխան պետական մարմիններին իրավական օգնության ցուցաբերման համար։
Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները այդ և նման այլ հանցագործությունների մեջ մեղավորներին միջազգային իրավունքին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.