Որ ուժը որքան գումար է ծախսել նախընտրական քարոզարշավի վրա
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի վրա ամենաշատ գումար ծախսել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ու «Հայաստան» դաշինքը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ հերթական մամուլի ասուլիսից։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Տիգրան Բաբիկյանը ներկայացրել է ընտրարշավի վրա քաղաքական ուժերի կատարած ծախսերի հաշվետվությունը:
Հունիսի 16-ի դրությամբ քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամներ են փոխանցվել և ծախսվել հետևյալ գումարները.
1. «Արդար Հայաստան»՝ 1, 611 միլիոն դրամ (ծախսվել է 1,46 միլիոն դրամ)
2. «Հայ ազգային կոնգրես»` 47 միլիոն դրամ (ծախսվել է 39,4 միլիոն դրամ)
3. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 458,5 միլիոն դրամ (ծախսվել է 373 միլիոն դրամ)
4. «Զարթոնք» կուսակցություն` 2,7 միլիոն դրամ (ծախսվել է 2,06 միլիոն)
5. «Ազատություն» կուսակցություն` 2,76 միլիոն դրամ (ծախսվել է 2,74 միլիոն)
6. «Պատիվ ունեմ» դաշինք` 246 միլիոն դրամ (ծախսվել է 226 միլիոն)
7. «Միասնական հայրենիք» կուսակցություն` 2,9 միլիոն դրամ (ծախսվել է 2,83 միլիոն)
8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն` 1,5 միլիոն դրամ (1,5 միլիոն)
9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն` 73 միլիոն դրամ (ծախսվել է 59 միլիոն)
10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն է 53,8 միլիոն (ծախսվել է 53,2 միլիոն)
11. «Հանրապետություն» կուսակցություն` 18,65 միլիոն (ծախսվել է 18,58 միլիոն)
12. «Հայկական Հայրենիք» կուսակցություն` 4 միլիոն դրամ (ծախսվել է 2,6 միլիոն)
13. «Ազատ Հայրենիք» դաշինք` 3,9 միլիոն դրամ (ծախսվել է 3,9 միլիոն դոլար)
14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 87,3 միլիոն (ծախսվել է 81,7 միլիոն)
15. «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»` 15 միլիոն դրամ (ծախսվել է 14,76 միլիոն)
16. «5165» կուսակցություն՝ 13, 4 միլիոն դրամ (ծախսվել է 13,3 միլիոն)
17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն` 1 միլիոն դրամ (ծախսվել է 0,95 միլիոն)
18. «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք` 19,5 միլիոն (ծախսվել է 19,5 միլիոն)
19. «Ազգային օրակարգ» կուսակցություն` 4 միլիոն (ծախսվել է 3,8 միլիոն)
20. «Վերելք» կուսակցություն` 65 հազար դրամ (65 հազար)
21. Ազատական կուսակցություն` 0 (0)
22. «Հայոց Արծիվներ» կուսակցություն` 370 հազար դրամ (366 հազար)
23. Հայաստանի Եվրոպական կուսակցություն` 200 հազար դրամ (180 հազար դրամ)
24. «Հայաստան» դաշինք` 309,3 միլիոն (ծախսվել է 245,6 միլիոն)
25. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն` 4,1 մլն (ծախսվել է 2,26 մլն դոլար)
26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն` 250 հազար (75 հազար)
Ընդհանուր առմամբ, նախընտրական քարոզարշավի համար հավաքվել է ավելի քան 1,37 մլրդ դրամ, որից ծախսվել է ավելի քան 1,169 մլրդ դրամ։
Ուշագրավ է, որ Սամվել Բաբայանի գլխավորած Ազատական կուսակցությունը ընդհանրապես գումար չի ծախսել քարոզարշավի վրա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.