Բունդեսթագի անդամը կոչ է արել դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները ԵՄ-ին անդամակցության շուրջ
Ազատ դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը ԵՄ առաջնորդների առաջիկա գագաթնաժողովի նախօրեին կոչ է արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Այս մասին նա հայտնել է DPA գործակալությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Միևնույն ժամանակ, պետությունների և կառավարությունների ղեկավարները պետք է գագաթնաժողովն օգտագործեն՝ Թուրքիայի հետ [ԵՄ-ին] անդամակցության անարդյունք բանակցությունները դադարեցնելու համար և փոխարենը [դրա հետ] նոր հարաբերությունների հիմք ստեղծեն»,- ասել է Լամբսդորֆը: «Այն փաստը, որ Թուրքիան նոր է դիմել նախագծին մասնակցության համար անվտանգության քաղաքականության ոլորտում եվրոպական համագործակցության շրջանակներում, ցույց է տալիս ապագա փոխգործակցության հնարավորությունը՝ անկախ [ԵՄ] անդամակցության երկարամյա գործընթացից»,- ասել է քաղաքական գործիչը: ,
Ընդ որում, Լամբսդորֆը կարծում է, որ անհրաժեշտ է հստակ ռազմավարություն մշակել Ռուսաստանի և Թուրքիայի հետ կապված: «Համագործակցությունն այնտեղ է, որտեղ հնարավոր է, բայց հակասությունն այնտեղ է, որտեղ Անկարան կամ Մոսկվան խախտում են մարդու իրավունքները և քաղաքացիական իրավունքները կամ եվրոպական իրավակարգը»,- պնդում էր Լամբսդորֆը: Ընդ որում, նա հավելել է, որ գերմանական իշխանությունները պետք է որոշում կայացնեն «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության մորատորիումի ներդրման մասով: Մյուս կողմից, անհրաժեշտ է ազդանշան ուղարկել, որ կլիմայի պաշտպանությունը, տնտեսական համագործակցությունը և զենքի վերահսկումը նույնպես գտնվում են եվրոպական շահերի տիրույթում:
Հինգշաբթի Բրյուսելում մեկնարկում է ԵՄ 27 անդամ երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը: Ակնկալվում է, որ պետությունների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն կորոնավիրուսի համավարակն ու վերականգնումը դրանից հետո: Գագաթնաժողովի մեկ այլ կենտրոնական թեման կլինի Ռուսաստանի հետ հարաբերությունների ռազմավարական քննարկումը հունիսի 16-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի կողմից ներկայացված Մոսկվայի վերաբերյալ զեկույցի հիման վրա: Այս մասին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ասել էր նախօրեին ԵՄ երկրների ղեկավարներին ուղղված իր նամակում: Ընդ որում, ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին պատմել է աղբյուրը ԵՄ Խորհրդում, այս քննարկման արդյունքների հիման վրա մեծ որոշումներ չարժե ակնկալել: Բացի այդ, ԵՄ ղեկավարները կանդրադառնան նաև Բելառուսում տիրող իրավիճակին, Թուրքիայի հետ հարաբերություններին և համայնքի ներսում միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).