Արագածոտնում նոր արևային ֆոտովոլտային կայանը կգործարկվի արդեն 2025-ին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 24-ի նիստում որոշում կայացրեց, որով փոփոխություն կատարեց «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ժամկետներում: Մասնավորապես, որոշվեց, որ «Ֆինանսավորման Ամփոփման Վերջնաժամկետ» սահմանման մեջ «180 օր անց ընկնող ամսաթիվը» բառերը փոխարինել «545 օր անց ընկնող ամսաթիվը» բառերով։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ խոսքը 200 մգվտ հզորությամբ «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի մասին է:
«Արդեն ունենք հաղթող, որն առաջարկել է մեկ կվտ էլեկտրաէներգիայի համար 2,9 ցենտ արժեք, որը բավականին ցածր գին է: Բացի այդ, մրցութային պայմաններից մեկն այն էր, որ պետական ընկերություններից մեկը ևս 15 տոկոսի չափով ունի փայամասնակցություն: Բավական խոշոր ներդրումային ծրագիր է, մոտ 174 մլն դոլար:
Կայանը կառուցվելու է Դաշտադեմ և Թալին համայնքների հատվածներում: Այդտեղ արդեն որոշակի աշխատանքներ իրականացրել ենք համայնքների հետ, հողահատկացման պրոցեսը ընթացքի մեջ է: Հողը պետության կողմից է տրամադրվոըւմ: Մենք ունենք բավականին լավ արդյունքներ: Մոտավորապես կայանը գործարկվելու է 2025 թվականին,-ասաց Ավինյանը:
Իր հերթին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նախընտրական շրջանում շատ էր խոսվում, որ միջազգային հայտնի կորպորացիաները ՀՀ-ում ներդրումներ չեն անում: «Մասդար»-ը ոլորտի ամենաազդեցիկ ընկերություններից մեկն է: Սա իր դրական ազդեցությունն է ունեալու ոչ միայն տնտեսության տեսակետից, այլև ներդրումային միջավայրի գրավչության, որովհետև այս ընկերության ներկայությունը Հայաստանի շուկայում շատ կարևոր ու դրական ազդակ է միջազգային ներդրողների համար, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:55
В Армении агрессивная налоговая политика никак не согласуется со стагнирующей экономикой страны. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил бывший председатель Комитета по госдоходам Давид Ананян.
-
2025-06-07 09:40
Интервью с представителем интересов армянских пленных в ЕСПЧ, адвокатом Сирануш Саакян.
-
2025-06-07 09:35
Интервью с экспертом по военно-политическим вопросам, доктором политических наук Михаилом Александровым.
-
2025-06-07 09:09
Первый на Южном Кавказе железнодорожный контейнерный терминал "Тбилиси драй (сухой) порт" открыт в соседней Грузии, хотя он и уступает по техническим мощностям проекту в армянском Гюмри. Что стало с армянским проектом "сухой порт", мы поинтересовались у бизнесмена и бывшего советника министра экономики Армении Шарля Маласа и выяснили, что проект "заморожен". Как все начиналось