Պուտինը և Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Դրական գնահատական է տրվել հրադադարի և ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործողություններին: Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին` ապահովելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների ամբողջական կատարումը: Վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում` հօգուտ տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Սիրիայում կարգավորման խնդիրները քննարկելիս՝ ընդգծվել է Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ գործունեության կարևորությունը` կանխելու համար Իդլիբում և երկրի հյուսիս-արևելքում լարվածության աճը, ինչպես նաև շրջաններում մնացած ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շրջանակներում:
Վլադիմիր Պուտինը նաև կիսվել է ԱՄՆ նախագահ Բայդենի հետ Ժնևում վերջերս կայացած բանակցություններից ստացած տպավորություններով:
Էրդողանը երախտագիտություն է հայտնել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու՝ ռուսական կողմի ընդունած որոշման կապակցությամբ, ինչպես նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումների մեկնարկի համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.