Թաթոյանը Էրդողանի կնոջ ու Ալիևի խոսակցության տեսանյութը ուղարկել է միջազգային կառույցներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այսօր լրացուցիչ նամակներով ուղարկել է Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը` մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին, Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին:
Նշենք, որ Թաթոյանը հրապարակել էր այն տեսանյութը, որում զրուցում են Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը։
Տեսանյութում Էրդողանի կինը հարցնում է Իլհամ Ալիևին՝ ունե՞ն արդյոք գերիներ, ինչին վերջինս պատասխանում է՝ այո, քիչ–քիչ փոխանակելու ենք ականների քարտեզների հետ։
«Տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար: Հետևաբար, գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ: Նամակներում ցույց է տրված` ինչպես են ադրբեջանական իշխանությունները մոլորեցնում միջազգային հանրությանը, այդ թվում` ԵՄ-ին»,–գրել է Թաթոյանը:
Նրա խոսքով`այսօրվա ուղարկած նամակները հիմնված են գերիների ընտանիքների ահազանգերի և իրենց ուսումնասիրությունների արդյունքների վրա:
Հատուկ նշվել է ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաև գերիների վերադարձի հետ կապված հարցի քաղաքական շահարկման արդյունքում հայկական հասարակության և հատկապես այդ ընտանիքների մարդկային ապրումների մասին:
Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 11:45
На площади Шарля Азнавура в Ереване проходит церемония торжественного открытия памятника всемирно известному шансонье.
-
2025-07-18 11:43
Постоянные представители стран-членов Евросоюза на заседании в пятницу договорились по 18-му пакету антироссийских санкций, которые хотела ввести еще Польша во время своего председательства в Совете ЕС (до конца июня 2025 года), сообщила глава европейской дипломатии Кая Каллас.
-
2025-07-18 11:19
Стремление к контролю над теми или иными географически важными точками издавна было одним из ключевых двигателей мировой истории и политики. Сжимающееся вокруг Сюника кольцо, формируемое руками Пашиняна и подаваемое под термином «аутсорсинг», — не первый и не последний в истории пример, когда за счёт суверенитета удовлетворяются интересы различных держав. Предлагаю вместе вспомнить, как развивались попытки «аутсорсинга» стратегически важных логистических объектов:
-
2025-07-18 11:02
Соединенные Штаты непосредственно вовлечены в процесс открытия так называемого "Зангезурского коридора". Такую точку зрения в беседе со Sputnik Армения высказал политолог Сергей Мелконян. Отметим, что несколько дней назад посол США в Турции Томас Баррак заявил, что считает теоретически возможной передачу дороги из Азербайджана в Нахиджеван через Сюникскую область под американское управление.