ԱՀԿ․ Կորոնավիրուսի հնդկական շտամը կրկնակի վարակիչ է Ուհանի շտամից
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանի հայտարարությամբ՝ Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսի Դելտա տարբերակը կրկնակի վարակիչ է Ուհանում ի սկզբանե հայտնաբերված COVID-19-ի շտամից: Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Հնդկական շտամն այժմ առկա է ավելի քան 85 երկրներում: «Հաշվի առնելով Դելտայի տարածման արագությունը` այն կարող է դառնալ գերակշռող շտամն աշխարհում»,- ասել է Սվամինաթանը:
ԱՀԿ փորձագետը բացատրել է, որ այն փոխանցվում է առնվազն երկու անգամ ավելի հեշտ, քան վիրուսի նախնական տարբերակը, ուստի՝ «մեկ անձը կարող է վարակել ոչ թե երկու, այլ՝ չորս, վեց և նույնիսկ ութ մարդու»: Այս կապակցությամբ, նա ուշադրություն է դարձրել այն փաստին, որ այս պահին զգալիորեն ավելի շատ են դեպքերը, երբ COVID-19-ով հիվանդանում են ընտանիքի բոլոր անդամները, քան համաճարակի սկզբում:
Ավելի վաղ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի ղեկավար Անդրեա Ամմոնը կանխատեսել էր, որ կորոնավիրուսի հնդկական շտամն արագորեն կտարածվի եվրոպական բոլոր երկրներում: Բժիշկը նշել էր, որ մինչ 2021 թվականի օգոստոս եվրոպական տարածքում COVID-19 դեպքերի 90 տոկոսը պայմանավորված կլինի վիրուսի Դելտա տարբերակով, տեղեկացնում է ShantNews.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.