Զախարովա․ Ինչի՞ն են պետք «ռուս հաքերները», եթե կան բրիտանական ավտոբուսային կանգառները
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԶԼՄ-ներում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, որոնք պարունակում են նաև տեղեկատվություն Ղրիմի մերձակայքով Defender ավիակրի անցնելու մասին:
Իր տելեգրամյան ալիքում Զախարովան նշել է. «BBC կորպորացիան հրապարակել է Ղրիմի մերձակայքով Defender բրիտանական ավիակրի անցման մասին գաղտնի փաստաթղթերից հատվածներ: Դրանցում ասվում է, որ Մեծ Բրիտանիան որոշում է կայացրել Ղրիմի ափերի մոտակայքով իր ավիակրի անցման մասին՝ ցանկանալով ցուցադրել Ուկրաինային աջակցությունն ու ցույց տալ, որ Լոնդոնը չի վախենում օգտվել ջրերով, որոնք համարում է ուկրաինական:
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում արդեն խոստովանել են գաղտնի փաստաթղթերի կորստի փաստը: Ենթադրաբար, դրանք պատկանել են Բրիտանիայի ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյային, իսկ հայտնաբերել է դրանք, BBC-ի հաղորդմամբ, պատահական անցորդը Կենտ կոմսությունում՝ ավտոբուսի կանգառում, հունիսի 22-ին:
Լոնդոնը ցուցադրել է հերթական սադրանքն ու ստի չափաբաժինը դա քողարկելու համար: 007 գործակալներն արդեն այն չեն:
Իսկ այժմ հարց-հանելուկ Բրիտանիայի խորհրդարանի համար. ինչի՞ն են պետք «ռուս հաքերները», եթե կան բրիտանական ավտոբուսային կանգառները», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.